Կրալովեգրադեցկի երկրամաս

Կրալովեգրադեցկի երկրամաս (չեխ․՝ Královéhradecký kraj), վարչական միավոր Չեխիայի հանրապետությունում, գտնվում է պատմական Բոհեմիա մարզի հյուսիս-արևելքում։ Երկրամասի վարչական կենտրոնը Արևմտապրահյան շրջանն է։

Կրալովեգրադեցկի երկրամաս
Դրոշ Զինանշան


ԵրկիրՉեխիա Չեխիա
ԿարգավիճակՉեխիայի վարչական բաժանում
Մտնում էՉեխիա
ՎարչկենտրոնՀրադեց Կրալովե
Ամենաբարձր կետSněžka?
ԲԾՄ304 մետր
Բնակչություն555 267 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք4759,06 կմ² (հունվարի 1, 2019)[2]
Հիմնադրված էնոյեմբերի 12, 2000[3] թ.
Սահմանակցում էԼիբերեցի երկրամաս, Կենտրոնաչեխական շրջան, Պարդուբիցեի երկրամաս և Ներքինսիլեզյան վոյեվոդություն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCZ-52
Ավտոմոբիլային կոդH
Անվանված էՀրադեց Կրալովե
khk.cz(չեխ.)

Աշխարհագրությունը խմբագրել

Երկրամասում են Իսպոլինյան լեռները, որտեղ գտնվում է Չեխիայի ամենաբարձր լեռը` Սնեժկան (ծովի մակերևույթից բարձր է 1602 մ), ինչպես նաև այդտեղ է գտնվում Էլբա գետի բերրի դաշտավայրը։

Երկրամասում է գտնվում Իսպոլինյան լեռների ազգային պարկը, ինչպես նաև Adršpašsko-Teplické skály Broumov-ում գտնվող պետական արգելոցը։

Վարչական բաժանում խմբագրել

 
Շրջանի վարչական քարտեզ

Երկրամասի տարածքը բաժանված է 5 շրջանների.

Շրջան Մակերես,

կմ²

Բնակչություն[4],

մարդ (2011)

Բնակավայրերի քանակը
Արևմտապրահյան շրջան 891,62 162 661 101
Պրիբրամի շրջան 886,63 79 702 111
Ռակովնիկի շրջան 851,57 109 550 78
Հրադեց Կրալովեի շրջան 981,78 77 829 83
Յիչինի շրջան 1146,78 118 174 75

Բնակչությունը խմբագրել

Բնակչության թվով (547 916 բնակիչ) երկրամասը Չեխիայում զբաղեցնում է 10-րդ տեղը (2011)։ Երկրամասում կա 448 բնակավայր, այդ թվում՝ 43 քաղաք։ 500-ից պակաս բնակչություն ունեցող փոքր բնակավայրերը կազմում են ամբողջ բնակավայրերի 65% -ը։ Բնակչության խտությունը կազմում է 115.13 բնակիչ 1 կմ²-ի հաշվով, ինչը մի փոքր ցածր է երկրի միջին մակարդակից։

Բնակավայրերը խմբագրել

Քաղաքներ խմբագրել

Քաղաք Բնակչությունը

(2005, դեկտեմբերի 31)

Հրադեց Կռալովե 94 431
Տրուտնով 31 195
Նախոդ 21 079
Իչին 16 253
Դվուր-Կրալովե 16 111
Վրխլաբի 13 065
Յարոմերժ 12 767
Ռիխտով-նադ-Կնեժնոյ 11 672

Գյուղեր խմբագրել

  • Սադովա

Տնտեսություն խմբագրել

Մարզն ունի զարգացած տեքստիլ արդյունաբերություն, ինչպես նաև գյուղատնտեսություն։ Զբոսաշրջությունը տարածաշրջանում կարևոր տնտեսական գործոն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել