Կտրիճ (անձնանուն)
արական անձնանուն
Կտրիճ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն կտրիճ՝ «քաջ» բառից։ Գործածվել է 9-10-րդ դարերում, այնուհետև 14-րդ դարում[1]։
Կտրիճ Կտրիճ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | քաջ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Կտրիճ» սկսվող էջեր |
Գործածություններ խմբագրել
- Կտրիճ, իշխան Գարդմանի, ով դավաճանությամբ բռնեց իրեն ապաստանող Վասակ Սիսական իշխանին և ուղարկեց Բուղային։ Բայց ինքն էլ Բուղայից բռնվեց և 852 թվականին ուղարկվեց Բաղդադ։
- Կտրիճ իշխան, ով 925 թվականի Տաթևի կալվածագրում հիշատակվում է որպես վկա[2]։
- Կտրիճ, ոմն հիշատակված է Երուսաղեմում 1335 թվականին[3]։
- Կտրիճ Ներսիսյան (Գարեգին Բ Ոսկեհատցի), Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս 1999 թվականից։