Կուրամկներ (Spalacidae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 20-35 սմ։ Արտաքին ականջը և աչքերը ետ են զարգացած (աչքի խնձորակը ծածկված է մաշկի տակ, այստեղից՝ անվանումը)։ Պոչը և ոտքերը կարճ են։ Մազածածկը փափուկ է, խիտ, թավշանման։ Գետնափոր կյանք են վարում, սնվում են բույսերի ստորգետնյա մասերով, ձմռան համար կերի մեծ պաշար են կուտակում։ Տարեկան բազմանում են 1-2 անգամ, ունենում 1-3 ձագ։ Ընտանիքն ունի 2 սեռ, 8 տեսակ։

Կուրամուկ

Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում ապրում է լեռնային կուրամուկը (Spalax leucodon)։ Հողը փորելով կուրամկները վնասում են արմատապտուղները, սածիլները։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրամկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրամկներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 26