Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կումա (այլ կիրառումներ)

Կումա - գետ Հյուսիսային Կովկասում։ Սկիզբ է առնում Մեծ Կովկասի Ժայռոտ լեռնաշղթայի հյուսիսային լանջերից, կորչում Մերձկասպյան դաշտավայրում՝ չհասնելով Կասպից ծով։ Երկարությունը 802 կմ է։ Կումայի ափին են Միներալնիե Վոդի, Զելենոկումսկ, Բուդյոննովսկ քաղաքները։

Կումա
Բնութագիր
Երկարություն802 կմ
Ավազանի մակերես33 500 կմ²
Ջրի ծախս12 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԿասպից ծով
Կոորդինատներ
Հոսող հոսքերՊոդկըմոկ, Ջեմուխա, Զոլկա, Mokraya Buyvola?, Mokry Karamyk?, Տամլիկ, Սուխոյ Կարամիկ, Սուրկուլ, Tomuzlovka? և Darya?
Ջրի մարմիններԿասպից ծով
ԵրկրամասԿարաչայ-Չերքեզիա

Անվանումը խմբագրել

Անվանումը (ռուսերեն՝ Кума́) ունի թյուրքական ծագում, առաջացել է կում «ավազ» բառից, այսինքն՝ «ավազոտ»[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 288.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կումա (գետ, Կասպից ծով)» հոդվածին։