Կումա-Մանիչի իջվածք, տեկտոնական իջվածք Արևելա-Եվրոպական հարթավայրի և Նախակովկասի միջև։ Լայնությունը 20-30 կմ է (կենտրոնական մասում՝ 1-2 կմ)։ Անթրոպոգենում եղել է նեղուց, միացրել Սև և Կասպից ծովերը։ Այժմ ծածկված է լճերով ու ջրամբարներով։ Կառուցված է Կումա-Մանիչի ջրանցքը։ Կումա-Մանիչի իջվածքով է անցնում Եվրոպայի և Ասիայի պայմանական սահմանը։

Կումա-Մանիչի իջվածք
Տեսակհովիտ
Երկիր Ռուսաստան[1]
ԲԾՄ20 մետր
Աշխարհագրական տեղադրությունԱրևելաեվրոպական հարթավայր
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 11