Կորտիկոստերոիդներ, մակերիկամների կեղևում առաջացող կենսաբանորեն ակտիվ միացություններ։ Հայտնի են մոտ 40 կորտիկոստերոիդներ, որոնցից առավել ակտիվ են 8-ը։ Մակերիկամների իսկական հորմոններից են՝ միներալոկորաիկոիդ ալդոստերոնը, գլյուկոկորտիկոիդներից՝ հիդրոկորտիզոնը, կորտիզոնը։ Ալդոստերոնը մասնակցում է Na+ և K+ իոնների, հիդրոկորտիզոնը՝ ածխաջրերի փոխանակության կարգավորմանը։ Կորտիկոստերոիդներն ազդում են նաև ճարպերի ու սպիտակուցների փոխանակության վրա։ Կորտիկոստերոիդների անբավարարությունն օրգանիզմում հանգեցնում է Ադիսոնյան հիվանդության զարգացման, ավելցուկը՝ Իցենկո-Կուշինգի հիվանդության ախտանշանների առաջացման։ Մարդու օրգանիզմում օրական առաջանում է 15-25 մգ հիդրոկորտիզոն, 1-5 մգ կորտիկոստերոն, 0, 1-0, 2 մգ ալդոստերոն։ Արյան մեջ Կորտիկոստերոիդներ մասամբ կապված են պլազմայի սպիտակուցների հետ։ Կորտիկոստերոիդներ և նրանց փոխանակության արգասիքներն օրգանիզմից արագ հեռանում են մեզի միջոցով։ Բժշկության մեջ կորտիկոստերոիդները կիրառվում են որպես հակաբորբոքային և հակաալերգիական միջոցներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 664