Կորվինի համալսարան
Կորվինի համալսարան (Մատյաշ I Կորվինի անվան Բուդապեշտի համալսարան, հունգ.՝ Budapesti Corvinus Egyetem), բարձրագույն կրթական հաստատություն Բուդապեշտում։ Առավել հայտնի է տնտեսագիտական ուղղվածությամբ կրթությամբ։
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
---|---|
Կարգախոս | Scientia mea – adiutor meus |
Հիմնադրված է | 1920 և 1948 |
Անվանված է | Քորվինուսի գրադարան |
Ռեկտոր | Előd Takáts?[2] |
Անդամակցություն | CEMS - The Global Alliance in Management Education?, European Master of Public Administration Consortium?, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6] |
Երկիր | Հունգարիա[7] |
Կայք | uni-corvinus.hu(հունգարերեն) և uni-corvinus.hu/?lang=en(անգլ.) |
Corvinus University of Budapest Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
1920 թվականին Հունգարիայի թագավորական համալսարանում (այժմ՝ Բուդապեշտի համալսարան) հիմնադրվել է տնտեսագիտական ֆակուլտետ, որը մի քանի անգամ վերակազմավորվել է։ 1948 թվականից այն գործում է որպես անկախ համալսարան։ 1953-1990 թվականներին համալսարանը հայտնի է եղել որպես Կարլ Մարքսի անվան տնտեսագիտական համալսարան, 1990 թվականից՝ Բուդապեշտի տնտեսագիտական և հանրային կառավարման համալսարան։ 2000 թվականի սկզբում համալսարանի կազմում ներառվել են մի քանի այլ ուսումնական հաստատություններ։ 2004 թվականին համալսարանն անվանվել է Հունգարիայի թագավոր Մատյաշ I Կորվինի անվամբ[8]։
Դանուբի ափին գտնվող համալսարանի գլխավոր մասնաշենքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[9]։
Ֆակուլտետներ խմբագրել
- Բիզնեսի կառավարման ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Սոցիոլոգիական գիտությունների ֆակուլտետ
- Պետական կառավարման ֆակուլտետ
- Գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետ
- Սննդի արդյունաբերության ֆակուլտետ
- Լանդշաֆտային ճարտարապետության ֆակուլտետ
Հայտնի շրջանավարտներ խմբագրել
- Լասլո Անդոր, Աշխատաշուկայի, սոցիալական հարցերի և սոցիալական ներառման քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար, 2010 թ.
- Գորդոն Բայնամ, Հունգարիայի վարչապետ (2009-2010 թթ.)
- Պյոտր Բալաժ, տարածաշրջանային քաղաքականության եվրոպական հանձնակատար, 2004 մայիս-նոյեմբեր, Հունգարիայի արտաքին գործերի նախարար (2009-2010 թթ.)
- Լայոշ Բոկրոշ, Հունգարիայի ֆինանսների նախարար (1995-1996 թթ.)
- Լասլո Կովաչ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար (1994-1998 թթ.), (2002-2004 թթ.), Հարկային և մաքսային հարցերով եվրոպական հանձնակատար (2004-2010 թթ.)
- Պյոտր Մեդեշի, Հունգարիայի վարչապետ (2002-2004 թթ.)
- Պալ Շմիտ, Հունգարիայի նախագահ (2010 թ.)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.uni-corvinus.hu/index.php?id=p100007
- ↑ Dr. Takáts Előd a Corvinus új rektora — Corvinus University of Budapest.
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «Study in Hungary: Corvinus University». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Új épület a Corvinus Egyetemnek. Építészfórum, 2007-09-13. http://epiteszforum.hu/node/6985 Արխիվացված 2012-02-16 Wayback Machine
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորվինի համալսարան» հոդվածին։ |