Կորոնիսի ընտանիք, աստերոիդների խումբ, որոնք տեղակայված են աստերոիդների հիմնական գոտում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Ենթադրվում է, որ այն առաջացել է ավելին քան 2 միլիարդ տարի առաջ երկու խոշոր մարմինների բախումից, որի արդյունքում նրանք բաժանվել են բազմաթիվ մանր մարմինների։ Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնավերել էր այս ընտանիքը, հիմնվելով այն փաստի վրա, որ այս աստերոիդների ընտանիքի մարմինները, ինչպես և մի քանի այլ ընտանիքների մարմինները ունեն իրար մոտ սպեկտրալ դաս և իրական ուղեծրի էլեմենտներ։

Կորոնիսի ընտանիքի աստերոիդներ

Այս ընտանիքի ամենախոշոր աստերոիդը՝ (208) Լակրիմոզան ունի 41 կմ տրամագիծ։ Մինչ այս պահը հայտնաբերված են այս ընտանիքի ավելին քան 300 աստերոիդներ, սակայն միայն նրանցից 20-ի տրամագիծը անցնում է 20 կիլոմետրից։

Կորոնիսի ընտանիքի աստերոիդների համար առանձնահատուկ է բավականին ուժեղ պայծառության փոփոխություն ժամանակի ընթացքում, ինչ խոսում է աստերոիդների ոչ կանոնավոր ձևի մասին, պայծառությունը փոխվում է աստերոիդի իր առանցքի շուրջ պտույտի արդյունքում։ Ելնելով նրանց պայծառության փոփոխման հաճախությունից, այս աստերոիդների պտույտի պարբերությունները տատանվում են 6-ից 18 ժամ միջակայքում։

Բավականին անսովոր է հանդիսանում այն փաստը, որ այս ընտանիքի անդամները շարժվում են գործնականորեն մի ուղեծրով[1]։ Բացի այդ, աստերոիդների պտույտի առանցքները չեն բաշխված պատահականորեն, ինչպես կարելի էր սպասել բախման արդյունքում առաջացած աստերոիդներից[2]։ Առավել ևս անսովոր է, որ գոյություն ունի զգալի կախում պտույտի արագության և առանցքի թեքման միջև[3]։

Ընտանիքը ստացել է իր անվանումը (158) Կորոնիս աստերոիդից։ 1993 թվականի օգոստոսի 28-ին «Գալիլեո» կայանը անցավ այս ընտանիքի ամենահետաքրքիր աստերոիդներից մեկի, Իդայի մոտով, որի մոտ հայտնաբերվեց արբանյակ՝ Դակտիլը։

Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները խմբագրել

Անունը Տրամագիծ Մեծ կիսաառանցք Ուղեծրի թեքում Էքսցենտրիսիտետ Հայտնաբերման տարին
(158) Կորոնիս 35,4 կմ 2,867 ա. մ. 1,000 ° 0,057 1876
(167) Ուրդա 39,9 կմ 2,855 ա. մ. 2,211 ° 0,035 1876
(208) Լակրիմոզա 41,0 կմ 2,895 ա. մ. 1,751 ° 0,015 1879
(243) Իդա 31,3 կմ 2,861 ա. մ. 1,138 ° 0,046 1884
(263) Դրեզդա 23,0 կմ 2,886 ա. մ. 1,314 ° 0,079 1886
(277) Էլվիրա 27,0 կմ 2,887 ա. մ. 1,156 ° 0,089 1888
(311) Կլավդիա 24,0 կմ 2,897 ա. մ. 3,225 ° 0,008 1891
(321) Ֆլորենտինա 27,0 կմ 2,886 ա. մ. 2,594 ° 0,043 1891
(534) Նասովիա ? 2,884 ա. մ. 3,277 ° 0,057 1904
(720) Բոլինիա ? 2,888 ա. մ. 2,359 ° 0,014 1911
(1223) Նեկար ? 2,869 ա. մ. 2,550 º 0,060 1931
(9908) Այու ? 2,900 ա. մ. 2,485 ° 0,0355 1971

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել