Կորոլյով (Մարսի խառնարան)

Կորոլյով, հարվածային խառնարան է Մարսի վրա՝ Մեծ Հյուսիսային հարթավայրում։ Տրամագիծը 81 կմ է, կենտրոնի կոորդինատները՝ 72°46′ հս․. լ. 164°35′ ավ. ե. / 72,77° с. ш. 164,58° в. д. / 72.77; 164.58[1]։ Խառնարանը պարունակում է մոտ 2200 խորանարդ կիլոմետր ջրային սառույց, որը համեմատելի է Կանադայի Մեծ Արջ լճի ծավալին[2]։ Սառույցի հաստությունը հասնում է 1,8 կիլոմետրի[3]։

Պատկերը կազմված է «Մարս էքսպրես» տիեզերական ապարատի տվյալների հիման վրա։

Խառնարանն անվանվել է ի պատիվ հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Պավլովիչ Կորոլևի (1907-1966), ով 1950-ական և 1960-ական թվականներին մեծ ներդրում է ունեցել տիեզերական մրցավազքում[2]]։ Խառնարանի անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության կողմից 1973 թվականին[1]։

Սառույցի ձևավորում խմբագրել

Սառույցը խառնարանում մշտապես գոյություն ունի, քանի որ խառնարանը գործում է որպես թակարդ[2]։ Սառույցով սառեցված օդը ավելի ծանր է, քան շրջակա օդը և ծառայում է որպես պաշտպանիչ շերտ, որը կանխում է սառույցի հալվելն ու գոլորշիացումը[2][4]։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառցե նստվածքները ձևավորվել են խառնարանում ինքնուրույն և նախկինում ավելի մեծ բևեռային սառցե շերտի մաս չեն եղել[5]։ Խառնարանի սառույցը Մարսի բևեռային շրջանների հսկայական սառցե պաշարների մի մասն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Planetary Names: Crater, craters: Korolev on Mars». Gazetteer of Planetary Nomenclature. International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «A winter wonderland in red and white – Korolev Crater on Mars» (անգլերեն). DLR Portal. 2018 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. ESA (2018 թ․ դեկտեմբերի 20). «Mars Express gets festive: A winter wonderland on Mars». European Space Agency]quote=It is an especially well-preserved example of a martian crater and is filled not by snow but ice, with its centre hosting a mound of water ice some 1.8 kilometres thick all year round (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 Ian Sample (2018 թ․ դեկտեմբերի 21). «Mars Express beams back images of ice-filled Korolev crater». The Guardian (անգլերեն). 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. T. Charles Brothers, John W. Holt Three-dimensional structure and origin of a 1.8 km thick ice dome within Korolev Crater, Mars(անգլ.) // Geophysical Research Letters. — 2016. — В. 4. — Т. 43. — С. 1443—1449. — ISSN 1944-8007. — doi:10.1002/2015GL066440 — Bibcode2016GeoRL..43.1443B Архивировано из первоисточника 4 Դեկտեմբերի 2019.