Կորեական իեն (ճապ.՝ 朝鮮円 Տյո։ սեն էն), կորեական վոնին փոխարինած, ճապոնական գաղութատիրական ժամանակաշրջանի (1910—1945 թվականներ) Կորեայի դրամական միավորը։ Համարժեք էր ճապոնական իենին և 100 սենին։ Կորեայի անկախացումից հետո այն փոխարինվեց հարավկորեական և հյուսիսկորեական վոներով։

Կորեական իեն
Տեսակտարադրամ և yuan?
Երկիր Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ
Ներդրման ամսաթիվը1910
Ավարտման ամսաթիվը1945
Նշան
ՄետաղադրամՉեն թողարկվել
Թղթադրամ10, 20, 50 սեն և 1, 5, 10, 20, 50 վոներ
Կենտրոնական բանկBank of Korea?
Փոխարինել էKorean won?
Փոխարված էwon of the Red Army Command? և South Korean won (1945–1953)?

Արժույթի պատմությունը խմբագրել

1902-1910 թվականներին կորեական իենը թողարկվել է Ճապոնիայի Առաջին ազգային բանկի կողմից և Կորեայում հավասարապես գործածվել է կորեական վոնի հետ[1]։ Ճապոնիայի՝ Կորեայի բռնազավթումից հետո, թղթադրամները սկսեց տպել Կորեայի Թյոսեն-բանկ վերանվանված բանկը։ Բանկը թաղարկում էր 1, 5, 10 և 100 իեն արժողությամբ թղթադրամներ, ինչպես նաև 5, 10, 20 և 50 սեներ։ Գաղութատիրական ժամանակաշրջանի վերջում տպվեց նաև 1000 իեն արժողությամբ թղթադրամ[2]։

Թղթադրամներ խմբագրել

Անվանական գին Երեսի կողմ Հետևի կողմ
50 սեն    
1 իեն    
5 իեն    
10 իեն    
100 իեն    

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Կիմ Յունսիկ

Գիտնականները մինչև այսօր չեն կարող համաձայնության գալ թղթադրամների վրա պատկերված ծերունու ինքնության վերաբերյալ։ Համաձայն ամենատարածված վարկածի՝ սա Կիմ Յոնսիկն է (կորեերեն՝ 김윤식)՝ Ժոզեոնի դարաշրջանի կորեացի նախարար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 株式會社第一銀行 Kabushiki gaisha Dai-ichi Ginkō
  2. Joseph E. Boling, NLG (1988). "Korea - A Numismatic Survey. (This article has been transposed to this format from a July 1988 supplement issue included with Coin World. Its original title was: Beyond Cash - A Numismatic Survey of Korea.)" (PDF). Moneta-Coins.com. Retrieved 3 October 2019.

Արտաքին հղումներ խմբագրել