Կոտմանի լեռներ

Լոռու մարզի լեռնաշղթա

Կոտմանի լեռներ, Կոզման, Կոզմանա լեռ, Կոզմանաի լեռներ, Կոտման, Կոտմանի լեռնաշղթա, լեռներ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերի սահմանագլխին, Գուգարաց լեռների հյուսիսային շարունակությունը, ճուղվում են Կողբ գետի զուգահեռ։ Ամենաբարձր գագաթը Սալերք լեռն է՝ 1268 մ, երկարությունը 14 կմ։ Լանջերի թեքություններին անհամաչափ են և թույլ մասնատված։ Արևմտյան լանջերը գառիթափ են, արևելյանը քիչ թեք։ Լեռների լանջին գտնվող Արճիչ գյուղի մոտերքում գտնվել են երկաթահանք և երկաթաքարը հալելու հին բովեր[1][2]։

Կոտմանի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ և Տավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)1268 մետր
Երկարություն14 կմ
Մեծագույն գագաթՍալերք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 14 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 226 — 992 էջ։