Կոտեկա (koteka), կամ հոլիմ (holim), առնանդամի համար յուրահատուկ պատյան (ֆալոկրիպտ), որը ավանդաբար կրում են Նոր Գվինեայի հատկապես բարձրադիր շրջանների էթնիկական խմբերի տղամարդիկ՝ առնանդամը ծածկելու համար։ Սովորաբար կոտեկաները սարքում են չորացրած կալեբաս դդումից (Lagenaria siceraria), թեև կարող են օգտագործվել այլ բույսերի պտուղներ, օրինակ՝ նեպենտես տեսակի գիշատիչ բույսի (լատին․՝ Nepenthes edwardsiana) սափորիկից։ Կոտեկայի հիմքին ամրացված է ոչ մեծ բնական մանրաթելերից օղակ, որով կապում են ամորձապարկին։ Երկրորդ օղակը կապված է կոտեկայի հիմնական մասին և կապվում է կրծքավանդակին կամ մեջքին[1]։ Տղամարդիկ ընտրում են իրենց ցեղում մշակութային խմբի այլ տղամարդկան մոտ ընդունված կոտեկայի տեսակը։ Օրինակ՝ յալի ցեղի տղամարդիկ նախընտրում են երկար և բարակ կոտեկաներ, որոնք պահվում են մի քանի ռոտանգե օղակներով իրանին։ Տիոմ ցեղի տղամարդիկ երկու դդում են կրում, իսկ նրանց արանքում պահում են մանր իրեր՝ մանրադրամ կամ ծխախոտ։

Հուշանվեր կոտեկա

Տեսակներ խմբագրել

Ըստ երկարության և ձևի կոտեկների բազմազան տեսակներ կան։ Տղաներն ու տղամարդիկ կարող են կրել ուղիղ և կարճ կոտեկներ, որոնց երկարությունը տատանվում է 10-20 սմ սահմանում։ Սովորաբար այս տեսակը աշխատանքի կամ մարտի ժամանակ է օգտագործվում։ Կան ուղիղ և երկար՝ մինչև 60 սմ երակրությամբ, հաճախ ուսից բարձր, նաև երկար և ոլորված[1]։ Ըստ կոտեկաների, որպես կանոն, հնարավոր է տարբերել տղամարդու տվյալ ցեղին պատկանելը։ Օրինակ յալի (Yali) ցեղի տղամարդիկ կրում են երկար և բարակ ֆալոկրիպտներ[2], իսկ տիոմ ցեղի ներկայացուցիչները (Tiom) կրկնակի կոտեկաներ, որոնց արանքում պահում են մանր կենցաղային իրեր[3]։ Տղաները, որպես օրենք, սկսում են կոտեկա կրել 4-5 տարեկանից, և չեն հանում դրանք ողջ կյանքի ընթացքում։ Կոտեկան հանում են միայն միզելու և սեռական գործողության ժամանակ[4]։

Օգտագործում խմբագրել

 
 

Փետուրներով, ուլունքներով, խեցիներով զարդարված կոտեկաները կրում են ավանդական ծեսերի ժամանակ, որպես ծիսական օգտագործում կամ պարզապես գեղեցկության համար։ Առավել հմուտ սարքած կոտեկաները վաճառում են զբոսաշրջիկներին որպես հուշանվեր, հաճախ դրանք միշտ չէ, որ նման են օգտագործվող կոտեկաներին։.

Կոտեկան Օկեանիայի, Աֆրիկայի և Ամերիկայի որոշ հատվածների հնագույն և ժամանակակից բազմաթիվ ժողովուրդների մոտ սովորական զարդարանք է եղել։ Ավստրալիայի աբորիգեն որոշ ժողովուրդներ կրում են խեցու փորագրությամբ զարդարանքներ, որոնք կոչվում են Լոնկա Լոնկա (Lonka Lonka)։ Դրանք կախվում են սեռական օրգաններից մարդու մազից հյուսված փոկով։ Շատ անգամ դրանք ունեն փորագրված երկրաչափական ֆիգուրներ։ Հարավ ամերիկյան շատ ժողովուրդներ ծիսական նպատակով օգտագործել են ժադեիտից կամ այլ քարից պիրսինգ զարդարանքներ՝ կախված առնանդամից կամ ամորձապարկից։

Մշակութային նշանակություն խմբագրել

Կոտեկան Նոր Զելանդիայի բարձրադիր շրջանների բնակիչների ավանդական հագուստ է, այն այլ կրում են առանց այլ հագուստի հետ, դեպի վեր դիրքով։

Սովորաբար կոտեկան որևէ խորհրդանշական իմաստ չունի, այն ծառայում է առնանդամը ծածկելու համար։ Էիպո (Eipo) ցեղի տղամարդիկ շատ ջղայնացած ժամանակ երկու ձեռքով բռնում են կոտեկան, թշնամուն կռվի հրահրելու համար թուլացնում են կոտեկայի կապերը և թափահարում են այն[5]։

Շատ ցեղեր տարբերակվում են կոտեկա կրելու ձևով՝ վերև, վերև և որոշակի անկյան տակ։ Կոտեկայի հաստությունը նույնպես որոշիչ է։ Կոտեկայի և կրողի սոցիալական աստիճանի մեջ կապ չկա։ Կարճ կոտեկաները կրում են աշխատանքի կամ կռվի, իսկ երկարները տոնակատարությունների ժամանակ։ Կոտեկայի համար հատուկ դդում են աճեցնում, որը կապում են տարբեր հաստություն և թեքություն տալու։ Հասնելուց հետո դդումի միջուկը հեռացնում են և չորացնում։

Այժմ կոտեկա բառը նաև ծառայում է նշելու Նոր Գվինեայի որոշ ցեղերի համար, օրինակ՝ Արևմտյան Պապուայում կա Կոտտեկա ցեղերի միություն (Koteka Tribal Assembly)։

Ենթադրվում է, որ կոտեկա կրելը սեռական ուժի ցուցադրման էլեմենտ է, բայց բնիկները դա չեն հաստատում[6]։

Արգելման փորձեր խմբագրել

1971-1972 թվականներին Ինդոնեզիայի կառավարությունը սկսել է Կոտեկա գործողությունը (Operasi Koteka), որը նպատակ ուներ համոզել բնակիչներին հրաժարվել կոտեկաներից, հագնել «ժամանակակից հագուստ»՝ կիսավարտիքներ և շապիկներ։ Բնակչության համար հագուստ գնելուն կառավարությունը 100 մլն ինդոնեզական ռուփի[7]) է տրամադրել։ Քանի որ բնակչությունը չուներ փոխնորդ հագուստ և օճառ՝ եղած հագուստը լվալու համար, ապա նրա մոտ սկսեցին մաշկային հիվանդություններ։ Հաճախ հագուստը օգտագործում էին այլ նպատակներով՝ շալվարները, որպես գլխաշոր, կանացի հագուստները, որպես տոպրակ։

Ծրագված էր նաև ճանապարհների կառուցում[8], և ընդհանուր առմամբ գործողությունը ժողովրդի բարեկեցության և բնակչության կյանքի մակարդակի բարձրացմանն էր միտված։ Այնուամենայնիվ տեղացիները չսատարեցին այս ծրագրին[9]։ Նախագիծը չեղարկվեց, բայց կառավարական շենքերում և դպրոցներում եվրոպական հագուստ կրելը պարտադիր է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Karl G. Heider. The Dugum Dani: a Papuan culture in the highlands of West New Guinea. — Aldine Transaction, 2006. — С. 244. — 334 с. — ISBN 0202308634
  2. «Koteka! Size is Not a Sign of Status» (անգլերեն). WestPan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  3. «Phallocrypts from Papua New Guinea and Papua (Irian Jaya), Indonesia» (անգլերեն). Art-Pacific: Guide to artifacts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  4. Maxine Sheets-Johnstone. The roots of power: animate form and gendered bodies. — Open Court Publishing, 1994. — С. 191. — 438 с. — ISBN 0812692586
  5. Brett Cooke. Sociobiology and the Arts. — Rodopi, 1999. — С. 298. — 438 с. — ISBN 9042006846
  6. Виктор Погадаев. Котека папуасов: мужское достоинство и независимость. - "Вечерняя Москва", 20.12.2000
  7. Charles E. Farhadian. Christianity, Islam, and nationalism in Indonesia. — Taylor & Francis, 2005. — С. 34. — 233 с. — ISBN 0415359619
  8. Larry L. Naylor. Culture and change: an introduction. — Greenwood Publishing Group, 1996. — С. 116. — 235 с. — ISBN 0897894642
  9. W. A. Veenhoven. Case Studies on Human Rights And Fundamental Freedoms: A World Survey. — Martinus Nijhoff Publishers, 1975. — Т. 285. — С. 234—235. — 568 с. — ISBN 9024717817

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեկա» հոդվածին։