Կովկասյան լեռնային գորշ մեղուներ

Կովկասյան լեռնային գորշ մեղուներ
Կովկասյան լեռնային գորշ մեղուներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թաղանթաթևավորներ
Ընտանիք Իսկական մեղուներ
Ցեղ Մեղրատու մեղուներ
Տեսակ Մեղրատու մեղու
Ենթատեսակ Կովկասյան լեռնային գորշ մեղու
Լատիներեն անվանում
Apis mellifera caucasica
Gorbachev, 1916

Կովկասյան լեռնային գորշ մեղուներ (լատին․՝ Apis mellifera caucasica), մեղրատու մեղուների ցեղերի խումբ։ Տարածված են Կովկասում և Հարավային Կովկասում։ Ունեն գորշ գույն, երկար կնճիթ՝ 7—7, 1 մմ։ Ունի զարգացած հոտառություն, խաղաղասեր է, կուտակում է մեծ քանակությամբ ակնամոմ։ Աշխատավոր մեղվի կենդանի զանգվածը 90 մգ է, մայր մեղվինը՝ 180-200 մգ։ 1 փեթակի միջին բերքը 29 կգ է։ Ցրտադիմացկուն և խաղաղասեր են, բույնը լավ են պաշտպանում թշնամիներից ու վնասատուներից։ Բնական ձագատվության (պարսատվության) ժամանակ գործում են ավելի քիչ մայրաբջիջներ։

Հայաստանում (լեռնաանտառային գոտում) տարածված է այս ցեղի տարատեսակ հայկական գորշ մեղուն։ Կովկասյան գորշ մեղուի մաքրացեղությունը պահպանելու համար արգելված է մեղվի այլ ցեղերի ներմուծումը Հարավային Կովկաս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 634
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան լեռնային գորշ մեղուներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան լեռնային գորշ մեղուներ» հոդվածին։