Կովասարի փոխակերպարային թերթաքարեր

Կովասար փոխակերպարային թերթաքարեր, բնության երկրաբանական հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Տավուշի մարզի Բերդ քաղաքից մոտ 20 կմ հարավ՝ Վարագաջուր (Հախում) գետի վերին հոսանքի ավազանում, Վարագաջրի ձախ վտակ Կառնուտի և Վարագաջուր գետի աջ չոր վտակի հատման կետում, Կառնուտ վտակի հոսանքն ի վեր գնացող գրունտային ավտոճանապարհի աջ կողմում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։

Կովասար
Գտնվում էՏավուշի մարզում
Տեսակերկրաբանական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.

Տես նաև խմբագրել