Կոստի Համբարձումյան

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կոստի Համբարձումյան, Վասպուրականի Կոստին, Ուխտավոր (1882, Շուշի - 1918, Սային կալա (այժմ Իրաքում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին եղել է ԱՄՆ-ում, Պարսկաստանում։

Կոստի Համբարձումյան
Դիմանկար
Ծնվել է1882
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1918
Մահվան վայրԻրաք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼյեժի համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

1908 թվականին Կապանում կրթական տեսուչ էր. կարգավորել է դպրոցական գործը։ Կազմակերպել է զենքի առաքում Պարսկաստանով՝ հայ ազատագրական շարժման մարտիկներին զինելու նպատակով։ 1909 թվականին ձերբակալվել է, արգելափակվել Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Խարկով։

1908-14 թվականներին Բելգիայում ստացել է գյուղատնտեսական բարձրագույն կրթություն։ 1915 թվականին մտել է Արարատյան ջոկատ, դարձել գնդի գումակի պետ, 1915 թ. մայիսին մասնակցել Վանի ազատագրմանը։ 1917 թվականին աշնանը, երբ ռուսական զորքերը սկսել են հեռանալ Վանից, Համբարձումյանը դարձել է Վանի հայկական ժամանակավոր կառավարության ղեկավար։ 1918 թվականին թուրքական գերակշիռ ուժերը հարձակվել են Վանի վրա, և հայերը Համբարձումյանի ու Լևոն Շաղոյանի գլխավորությամբ հարկադրված գաղթել են։ Համբարձումյանն իր զինական ուժերով ապահովել է գաղթականների անվտանգությունը։ Սպանվել է թուրքական ուժերի դեմ մարտում։

Գրականություն խմբագրել

  • Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 198։
  • Վալադեան Վալադ, Վասպուրականի Կոստին, ,,Հայրենիք'' ամսագիր, 1962, թիւ 5, էջ 25-34, թիւ 6, էջ 38-48, թիւ 7-8, էջ 56-66, թիւ 9-10, էջ 43-53, թիւ 11-12, էջ 56-67, 1963, թիւ 1, էջ 49-59։
  • Վան–Վասպուրականի հերոսամարտը – 75 (նյութերի ժողովածու), կազմող` Հ. Դ. Փափազյան, 1990, 127 էջ։
  • Վասպուրական (Վան–Վասպուրականի ապրիլեան հերոսամարտի տասնուհինգամեակին առթիւ. 1915–1930), Վենետիկ, 1930, 413 էջ։
  • Ռուբէն Սահակեան, Հայ ազգային-ազատագրական շարժման անմար դէմքերից՝ Կոստանդին Համբարձումեան,«Հայկազեան Հայագիտական Հանդէս, Բեյրութ, 2019, էջ 207-224։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։