Կոստաս Լամպրու
Կոստաս Լամպրու (հունարեն՝ Κώστας Λάμπρου; սեպտեմբերի 18, 1991[1][2], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, նիդեռլանդական «Վիտես» ֆուտբոլային ակումբի դարպասապահ[3]։
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 18, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 64 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
13 տարեկանում «Այաքս» հայտնի ֆուտբոլային ակադեմիայի մարզիչների հրավերով Կոստաս Լամպրուն տեղափոխվել է Նիդերլանդներ։ Ավելի ուշ կարիերան շարունակել է «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբում, որտեղ հետագայում դարձել է երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը։ «Էրեդիվիզիում» մի քանի մրցաշրջան անցկացնելուց հետո 15 հանդիպում է անցկացրել ռոտերդամյան ակումբի համար։ Լամպրուին չէր բավարարում թիմի ոչ հիմնական դարպասապահի դերը, և նա որոշել է վարձակալությամբ աշխատել «Վիլլեմ II» ֆուտբոլային ակումբում։ Այս թիմի կազմում Կոստասն արագորեն գրավել է հիմնական դարպասապահի տեղը և նույնիսկ ճանաչվել մրցաշրջանի լավագույն խաղացող[4]։
Երեք մրցաշրջան անցկացնելով «Վիլլեմ II» -ի կազմում և «Էրեդիվիզիում» իրեն լավ դրսևորելուց հետո «Այաքս» ֆուտբոլային ակումբից նկատել են դարպասապահին։ 2017 թվականից Կոստաս Լամպրուն «Այաքսի» կազմում հանդես է գալիս որպես խաղացող[5]։
Նվաճումներ խմբագրել
- «Այաքս»
- Նիդերլանդների չեմպիոն, 2018/19
- Նիդերլանդների ֆուտբոլի գավաթակիր 2018/19
- «Ֆեյենորդ»
- Մինչև 17 տարեկանների Նիդերլանդների չեմպիոն 2006/07[6]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Kostas Lamprou» (անգլերեն). worldfootball.net. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Костас Лампру. Маленький Геракл в «Аяксе»» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Лампру Костас / Kostas Lamprou» (ռուսերեն). news.sportbox.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Feyenoord U17 - Club Profile 06/07» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Լամպրու» հոդվածին։ |