Կոստան Զարյան

հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ

Կոստան Քրիստափորի Զարյան (փետրվարի 2, 1885(1885-02-02)[1][2], Շամախի, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 11, 1969(1969-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2], իսկական անունը՝ Կոստանդին Եղիազարյան), հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։

Կոստան Զարյան
Ծննդյան անունԿոստանդին Քրիստափորի Եղիազարյան
Ծնվել էփետրվարի 2, 1885(1885-02-02)[1][2]
ԾննդավայրՇամախի, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1969(1969-12-11) (84 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտություննկարիչ, գրող, լրագրող, բանաստեղծ և վիպասան
Լեզուռուսերեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի
Ուշագրավ աշխատանքներQ3220357?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԲարձրավանք, Երևանի պետական համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱմուսինԹագուհի Շահնազարյան
ԶավակներՆվարդ Զարյան և Արմեն Զարյան
ԱզգականներԱլեքսանդր Շիրվանզադե և Հովհաննես Աբելյան
Կոստան Զարյան Վիքիքաղվածքում
Կոստան Զարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

 
Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

Կոստան Զարյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Հայրը՝ Քրիստափոր Եղիազարովը, եղել է ցարական բանակի գեներալ։ 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրել և հրատարակել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն և այլն։

Առաջին գիրքը՝ «Երեք երգերը», գրվել է իտալերեն (նույնը հայերենով լույս է տեսել 1931 թվականին)։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա։ Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Կոստան Զարյանը հրաժարվել է։

1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժման մեջ էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ հիմնել է «Մեհեան» հանդեսը, որը լույս է տեսել 7 համարով՝ 1914 հունվարից մինչև հուլիս։ 1921-1922 թվականներին ապրել է Կ.Պոլսում, որտեղ Հակոբ Օշականի, Վահան Թեքեյանի, Շահան Պերպերյանի և Գեղամ Գավաֆյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը 1922 թվականին։ Նույն թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերենով գրված առաջին գիրքը՝ «Օրերի պսակը», իսկ աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Սակայն 1924 թվականին Զարյանը կրկին մեկնել է Եվրոպա։

1925 թվականին Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն)։ Ապա մեկնել է Իտալիա։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1926-1928), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1933), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955) գործերը։ 1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1961 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1962-1969 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Նավը լեռան վրա» վեպը (Մոսկվա, 1969 և 1974)։

Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն[3]։

Ընտանիք խմբագրել

Եղել է դաշնակահար Թագուհի Շահնազարյանի ամուսինը։

Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։

Երկեր խմբագրել

  • Օրերի պսակը, Կ. Պոլիս, 1922, 192 էջ[4]։
  • Տատրագոմի հարսը, Պոսթըն, 1930, 68 էջ։
  • Երեք երգեր, Վիեննա, 1931, 144 էջ։
  • Նաւը լերան վրայ, Պոսթըն, 1943, 549 էջ։
  • Նավը լեռան վրա, Երևան, 1963, 544 էջ[5]։
  • Օրերու պսակը, Պէյրութ, 1971, 174 էջ։
  • Երկեր, Անթիլիաս, 1975, 646 էջ։
  • Գիրք դիւցազներգութեանց, Երուսաղէմ, 1978, 280 էջ։
  • Տատրագոմի հարսը։ Ոսկեդար, 1982, 79 էջ[6]։
  • Երկեր, Երևան, 1985, 576 էջ։
  • Բանկօօպը եւ մամութի ոսկորները, Անթիլիաս, 1987, 652 էջ։
  • Երկրներ և աստվածներ։ Սպանիա, Երևան, 1999, 378 էջ։
  • Նավատոմար, Երևան, 1999, 670 էջ։
  • Դեպի Արարատ, Երևան, 2001, 417 էջ[7]։
  • Նաւը լերան վրայ, Անթիլիաս, 2002, 554 էջ։
  • Միացյալ Նահանգներ։ Երկրներ և աստվածներ, Երևան, 2002, 498 էջ։
  • Գիրք դիւցազներգութեանց, Երեւան, 2003, 361 էջ։
  • Страны и боги: Испания: Роман-эссе: Гаспринт, 2003, Испания, 368[8].
  • Բառերի ոսկին (բանաստեղծություններ), Երևան, 2009, 686 էջ։
  • Անցորդը եւ իր ճամբան, Երևան, 2010, 620 էջ։
  • Նաւը լերան վրայ, Երեւան, 2015, 780 էջ։
  • Կղզին եւ մի մարդ։ Սարգիս Խաչենց, Պրինտ ինֆո, 2016։ էջ 505[9]։

Գրականություն խմբագրել

  • Սեդա Անանյան, Կոստան Զարյան։ հուշագրություն։ 2011[10]։
  • Ավագյան Ա., Կոստան Զարյան, Կյանքը և գործը։ Երևան, 1998[11]։
  • Գասպարյան Դավիթ, Հայ գրականություն, գիրք 1, Երևան, 2000։
  • Կարապետյան Գ., Կոստան Զարյան կամ Չընդհատվող շարական, Երևան, 2005[12]։
  • Մատթէոսեան Վ., Կոստան Զարեանի շուրջ, Անթիլիաս, 1998։
  • Սնապյան Պ., Ավազախրած նավը, Բեյ­րութ, 1964։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://imslp.org/wiki/Category:Zarian%2C_Kostan
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
  3. http://haymitq.info/view_post.php?id=10(չաշխատող հղում)
  4. Զարյան, Կոստան Քրիստափորի (1922). Օրերի պսակը։ Բանաստեղծություններ. Մ. Տէր-Սահակեան.
  5. Զարեան, Կոստան (1963). Նավը լեռան վրա. Հայպետհրատ.
  6. Զարյան, Կոստան Քրիստափորի (1982). Տատրագոմի հարսը. Ոսկեդար.
  7. Զարյան, Կոստան Քրիստափորի (2001). Դեպի Արարատ. Սարգիս Խաչենց. ISBN 9789993059165.
  8. Զարյան, Կոստան Քրիստափորի (2003). Страны и боги: Испания : Роман-эссе. Гаспринт. ISBN 9789993099505.
  9. Զարեան, Կոստան (2016). Կղզին եւ մի մարդ. Sargis Khachʻentsʻ-Pʻrintʻinfo. ISBN 9789939852096.
  10. Անանյան, Սեդա (2011). Կոստան Զարյան։ հուշագրություն. EPH hratarakchʻutʻyun. ISBN 9785808415263.
  11. Ավագյան, Արծրուն Աբգարի (1998). Կոստան Զարյան։ Կյանքը եւ գործը. ԵՊՀ. ISBN 9785808402645.
  12. Կարապետյան, Գեւորգ Բաղդասարի (2005). Կոստան Զարյան կամ չընդհատվող շարական։ (Էսսե). ՀԳՄ. ISBN 9789994145201.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստան Զարյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստան Զարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 670