Այլ պաշարումների համար տես Կոստանդնուպոլսի պաշարումներ էջը

Կոստանդնուպոլսի անկում (հուն․՝ Άλωση της Κωνσταντινούπολης, Alōsē tēs Kōnstantinoupolēs), Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի նվաճումը Օսմանյան բանակի կողմից 1453 թվականի մայիսի 29-ին։ Օսմանյան բանակը ղեկավարում էր 21 ամյա սուլթան Մեհմեդ II-ը, ով պարտության մատնեց Բյուզանդիայի կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսի ղեկավարած բանակին և վերահսկողության տակ առավ մայրաքաղաքը 50 օրյա պաշարումից հետո, որն սկսվել էր 1453 թվականի ապրիլի 6-ին։ Քաղաքը նվաճելուց հետո Սուլթան Մեհմեդը Օսմանյան պատմության մայրաքաղաքը Ադրիանապոլիսից տեղափոխեց Կոստանդնուպոլիս և հիմնադրեց իր արքունիքը այնտեղ։

Կոստանդնուպոլսի անկում
Բյուզանդա-օսմանյան պատերազմներ

Կոստանդնուպոլսի պաշարումը (1499 թ.):
Թվական Ապրիլի 6, 1453մայիսի 29, 1453
Վայր Կոստանդնուպոլիս Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Արդյունք
  • Օսմանյան հաղթանակ;[1][2]
  • Բյուզանդիայի գոյության դադարեցում;
  • Կոստանդնուպոլսի` օսմանյան կայսրության մայրաքաղաքի վերածում;
  • Քրիստոնեության նոր շրջանի սկիզբ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
  • 160.000-300.000
  • 70 նավ
Ռազմական կորուստներ
4,000 սպանված[5] 20.000 սպանված

Քաղաքի նվաճմամբ (և երկու մնացած փոքր բյուզանդական տարածքների նվաճմամբ դրանից շատ չանցած) վերջ դրվեց Հռոմեական կայսրությանը, որը ձևավորվել էր մ.թ.ա. 27 թվականին և գոյատևել էր մոտ 1500 տարի[6]։ Կոստանդնուպոլսի նվաճումից հետո մայրցամաքային Եվրոպան արդեն սկսեց լուրջ մտածել պաշտպանության մասին։

Սա նաև նշանավոր իրադարձություն էր ռազմական պատմության մեջ։ Հնագույն ժամանակներից քաղաքները պաշտպանվելու համար օգտագործում էին պատնեշներ և պարիսպտներ նվաճողներից պաշտպանվելու համար և Կոստանդնուպոլիսը համարվում էր լավագույն պաշտպանված և ամրացված քաղաքը Միջերկրական ծովի ավազանին և Եվրոպայում։ Օսմանցիները պատնեշները ճեղքելու համար օգտագործեցին հրանոթներ[7]։

Կոստանդնուպոլսի նվաճումը և Բյուզանդական կայսրության անկումը[8] Ուշ միջնադարի գլխավոր իրադարձություններից մեկն է, որով ըստ որոշ պատմաբանների ավարտվում է միջնադարը[9]։

Բյուզանդական կայսրություն խմբագրել

Կոստանդնուպոլիսը եղել է կայսրության մայրաքաղաք 330 թվականից, երբ Կոստանդիանոս Ա Մեծը կառուցեց այն։ Հաջորդ տասնմեկ դարերում քաղաքը պաշարել են բազմաթիվ անգամ, սակայն նվաճել են մեկ անգամ 1204 թվականին Խաչակրաց չորրորդ արշավանքի ընթացքում[10]։ Խաչակիրները հիմնադրեցին ոչ կայուն Լատինական կայսրությունը, որի Կոստանդնուպոլսի հատվածը և Բյուզանդական կայսրության մյուս մասը հետագայում բաժանվեց տարբեր պետությունների միջև, այդ թվում Նիկեայի, Էպիրոսի և Տրապիզոնի միջև։ Նրանք կռվում էին որպես դաշնակիցներ լատինական տերության դեմ, որից հետո պայքարում էին միմյանց միջև բյուզանդական գահի համար։

Նիկեացիները վերանվաճեցին Կոստանդնուպոլիսը Լատինական կայսրությունից 1261 թվականին՝ վերահիմնադրելով Բյուզանդական կայսրությունը Պալեոլոգոսների հարստության հսկողության տակ։ Դրանից հետո կարճ խաղաղությունից հետո թուլացած կայսրության վրա սկսեցին գրոհել լատինացիները, սերբերը, բուլղարացիները և ամենավտանգավորը` օսմանյան թուրքերը[10][11][12][13]։ 1346-ից 1349 թվականներին Սև մահը սպանեց Կոստանդնուպոլ բնակչության կեսին[14]։ Հետագայում քաղաքի բնակչությունը նվազեց կայսրության տնտեսական և տարածքային անկման արդյունքում։

1450 թվականի դրությամբ կայսրությանն էր մնացել մի քանի քառակուսի կիլոմետր տարածք Կոստանդնուպոլսից դուրս, այդ թվում Իշխանաց կղզիները Մարմարիկ ծովում և Պելոպոնեսը Միստրաս մշակութային կենտրոնով։ Տրապիզոնի կայսրությունը, որը ձևավորվել էր չորրորդ խաչակրաց արշավանքի արդյունքում նույնպես կարողացել էր գոյատևել Սև ծովի ափին։

Նախապատրաստում խմբագրել

Երբ սուլթան Մեհմեդ II-ը փոխարինեց իր հորը 1451 թվականին նա ընդամենը 19 տարեկան էր։ Շատ եվրոպացի միապետներ կարծում էին, որ երիտասարդ օսմանցի առաջնորդը չի կարող լուրջ վտանգ հանդիսանալ քրիստոնեական երկրներին Բալկաններում և Էգեյան ծովում[15]։ Այս հաշվարկների հիման վրա եվրոպացիները ցանկանում էին բարեկամական հարաբերություններ ունենալ Մեհմեդի հետ[16]։ Բայց Մեհմեդը իր գործողություններով ցույց տվեց, որ բարեկամական հարաբերություններ չի ցանկանում։ 1452 թվականին սկսեց երկրերդ ամրոցի շինարարությունը Բոսֆորի վրա[17] եվրոպական մասում Կոստանդնուպոլսից մի քանի մղոն հյուսիս, ուղիղ ասիական մասում գտնվող մեկ այլ ամրոցի դիմաց, որը կառուցել էր նրա մեծ պապը` Բայազիդ I-ը։ Այս երկու ամրոցները նպատակաուղղված էին վերահսկողություն սահմանել Բոսֆոր նեղուցում[18] և պաշտպանվեց ջենոացի ծովահեններից Սև ծովի հյուսիսից։ (Այս նոր ամրոցը կոչվեց Boğazkesen, ինչը նշանակում էր 'նեղուց փակող':) 1452 թվականին Մեհմեդը հրամայեց Թուրախան Բեկ մեծ պահակախումբ ուղարկել Պելոպոնես, որպեսզի փակեն Թոմասի և Դեմիտրիոս (գտնվում էին Հունաստանի հարավում) իրենց եղբորը` Կոստանդին XI Պալեոլոգոսին օգնության ճանապարհը Կոնստանդնուպոլսի հնարավոր պաշարման ժամանակ։ Միքայել Կրիտոբուլոսը մեջբերել է Մեհմեդ II-ի ելույթից իր զինվորների առաջ. «Իմ ընկերներ և իմ կայսրության տղամարդիկ։ Դուք բոլորդ գիտեք որ մեր հայրերը պաշտպանել են այս թագավորությունը որը հիմա ենթարկվում է մեծ փորձությունների և շատ վտանգներ ունի և որ այսպես անցել է հորից որդին մինչև բաժին է հասել ինձ։ Ձեզնից ավելի տարեցները ունեն շատ փորձ և տեսել են բազում կռիվներ, իսկ երիտասարդները լսել են այս կռիվների մասին իրենց հայրերից։ Չկան այնպիսի նշանակալի դեպքեր, որոնք չհիշվեն երկար ժամանակ։ Բայց ավելի լավ է ականատես լինել դեպքերին, քան լսել ուրիշներից»։

Քրիստոնեական բաժանման դերը խմբագրել

Կոստանդին XI Պալեոլոգոսը արագորեն հասկացավ Մեհմեդի իրական մտքերը և դիմեց Արևմտյան Եվրոպային օգնության, սակայն այժմ պետք է վճարվեր արևեմտյան և արևելյան եկեղեցիների թշնամության և պատերազմների գինը։ Սկսած 1054 թվականի բաժանումից Հռոմի պապը ձգտում էր վերականգնել իշխանությունը արևելյան եկեղեցու նկատմամբ։ Միավորման համաձայնություն տեղի ունեցավ Բյուզանդիայի կայսր Միքայել VIII Պալեոլոգոսի հետ 1274 թվականին Լիոնի երկրորդ ժողովում և դրանից հետո որոշ Պալեոլոգոս կայսրեր օգնություն էին ստանում լատինական եկեղեցուց։ Կայսր Հովհան VIII Պալեոլոգոս նույնպես քննարկեց միության համաձայնությունը Եվգինեոս IV պապի հետ Ֆլորենցիայի ժողովում 149 թվականին։ Կայսրերի առաջարկները միություն կնքելու վերաբերյալ ուժեղ դիմադրության բերեց Կոստանդնուպոլսում։ Ուղղափառների մոտ սկսվեցին հակամիության ընդվզումներ Կոստնդնուպոլսում։ Բնակչությունը Բյուզանդական եկեղեցու գլխավորությամբ դարձավ մասնատված։ Սկսվեցին էթնիկ բախումներ հույների և իտալացիների միջև, որը բերեց 1182 թվականին Լատինացիների ջարդերին հույների կողմից և Կոստանդնուպոլսի ավերմանը 1204 թվականին լատինացիների կողմից։ Վերջնականորեն միության ջանքերը տապալվեցին հիմնականում Հռոմի պապ Նիկոլաս V-ի և հռոմեական եկեղեցու ջանքերով։

 
Բյուզանդական կայսրությունը 15-րդ դարի առաջին կեսին։ Սալոնիկը նվաճեցին օսմանցիները 1430 թվականին։ Ընդամենը մի քանի կղզի մնացին Բյուզանդիայի կայսրության հսկողության տակ Էգեյան ծովում 1453 թվականին (քարտեզում ցույց տրված չի):

1452 թվականի ամռանը ավարտվեց Ռումելիհիսարի շինարարությունը և նոր պայմանագիրը դարձավ օրհասական։ Կոնստանտնիը գրեց Հռոմի պապին` խոստանալով աջակցել միությանը, որը ուժի մեջ կմտնի 1452 թվականի դեկտեմբերի 12-ին[10]:373: Չնայած միության խոստումնալիությանը, Հռոմի պապ Նիկոլաս V-ը չուներ այն ազդեցությունը Արևմուտքի թագավորների վրա, ինչպես մտածում էին բյուզանդացիները և այդ թագավորներից շատերը չէին ցանկանում որ պապական իշխանությունը մեծանալ և այսպիսով չէին ցանկանում մաս կազմել այս գործարքին, հատկապես Հարյուրամյա պատերազմից թուլացած Ֆրանսիան, Անգլիան և Իսպանիան, վերջինս նաև ներգրավված էր Ռեկոնկիստայի վերջին փուլին, իսկ Սրբազան Հռոմեական կայսրությունը, Հունգարիան և Լեհաստանը պարտություն էին կրել Վառնայի ճակատամարտում 1444 թվականին։ Չնայած որոշ զինվորներ ժամանեցին Իտալիայի հյուիսի ծովային քաղաք պետություններից, Արևմտյան օգնությունը համարժեք չէր օսմանյան վտանգին։ Այնուամենայնիվ Արևմուտքից օգնության հասան որոշ անձինք իրենց հաշվին։ Հռոմի պապի կողմից ֆինանսավորված կարդինալ Իսիդորը ժամանեց 1452 թվականին 200 նետաձիգների հետ[19]։ Դրանց թվում էր հմուտ զինվոր Ջենովայից Ջիովաննի Ջիուստինիանին էր, ով ժամանեց 400 զինվորով Ջենովայից և ևս 300 ջենովացի զինվոր անցան կայսրի հրամանատարության տակ 1453 թվականի հունվարին[20]:83–84: Որպես քաղաքների հմուտ պաշտպան Ջիուստինիանիին տրվեց ցամաքային պարիսպների պաշտպանության հրամանատար։ Այս ընթացքում վենետիկյան նավերի նավապետները, որոնք գտնվում էին Ոսկեղջյուրում, առաջարկեցին իրենց ծառայությունները կայսրին։

Մինչդեռ Վենետիկում քննարկում էին հանրապետության կողմից աջակցույթան հարցը Կոստանդնուպոլսին։ Սենատը որոշեց նավատորմը ուղարկել 1453 թվականի փետրվարին, սակայն այն պատրաստ էր միայն ապրիլի վերջին և արդեն շատ ուշ էր ճակատամարտում մասնակցելու համար[20]:85[21]: Հետագայում բյուզանդացիների հոգեվիճակը բարձրացնելու համար յոթ իտալական նավեր 700 անձնակազմով ուղարկվեցին Կոստանդնուպոլիս և Ջիուստինիանին արդեն ժամանել էր։ Այս ընթացքում Կոնստանտինը փորձեց կաշառել սուլթանին նվերներով, ինչը ավարտվեց կայսրի դեսպանների մահապատժով։ Անգամ բյուզանդական դիվանագիտությունը չէր կարող փրկել քաղաքը[10]:373:

 
Կոստանդնուպոլսի ավերված պարիսպները
 
Շղթա, որը պաշտպանում էր քաղաքի նավահանգիստը 1453 թվականին, այժմ գնտվում է Ստամբուլի հնագիտական թանգարանում:

Վախենալով հնարավոր նավատորմային գրոհից Ոսկեղջյուրի վրա, կայսր Կոնստանտին XI-ը հրամայեց տեղադրել պաշտպանիչ շղթա նեղուցի բերանին։ Այս գործողությունը տվեց բյուզանդացիներին հույս, որ կարող են դիմակայել մինչև հնարավոր օտարերկրյա օգնությունը[21]:380: Այս մարտավարությունը ստիպողական էր, քանի որ 1204 թվականին Չորրորդ խաչակրաց բանակները հաջողությամբ շրջանցեցն Կոստանդնուպոլսի ցամաքային պարիսպները ծովային պարիսպների կողմից։ Բյուզանդացիները նաև վերանորոգեցին ցամաքային պարիսպները (Թեոդոսյան պարիսպները)։ Յասր Կոնստանտինը համարում էր, որ անհրաժեշտ է լավ ամրացնել հյուսիսային մասին պարիսպները, քանի որ հիմնական հարձակումը գալու է այս հատվածով։ Ցամաքային պարիսպները ունեին 18 մետր լայնություն և մեծ հատվածներ ներքին և արտաքին պարիսպների հատվածում, որոնք կտրվում էին ամեն 45-55 մետրը մեկ[22]։

Ուժեր խմբագրել

 
Կոստանդնուպոլսի քարտեզը և պատպանվողների ու պաշարողների դիրքրեը:

Կոստանդնուպոլիսը պաշտպանող բանակը մի քանի անգամ փոքր էր, մոտ 7000 մարդ, որոնցից 2000-ը օտարերկրացիներ։ Պաշարման ժամանակ հավանաբար 50.000-ից քիչ մարդ էր ապրում պարիսպներից ներս, ներառյալ մերձակա տարածքից փախսատականները[23]:32: Թուրք հրամանատար Դորգանոն նույնպես Կոստանդնուպոլսում էր, ում վարձել էր կայսրը, որին ուղեկցում էին թուրքեր, որոնց նույպես վարձել էին։ Այս թուքերը մնացին հավատարիմ կայսրին և զոհվեցին ճակատամարտի ընթացքում։ Պաշտպանվող բանակից ամնահմուտը և լավ զինվածը ջենովական կորպուսն էր, իսկ մնացած զորքում կային քիչ թվով հմուտ զինվորներ, զինված քաղաքացիներ, նավաստիներ և օտարերկրացի կամավորներ և վերջապես հոգևորականներ։ Պահակախումբը օգտագործում էր փոքր հրանոթներ, որոնք անարդյունավետ էին։ Բնակիչների մյուս մասը վերանորոգում էր պարիսպները, հերթապահում էր դիրքերում, իրականացնում էր սննդի մատակարարումը և հավաքում էր եկեղեցու ոսկյա և արծաթյա իրերը, որոնք վերափոխվում էին մետաղադրամների, որպեսզի վճարեին օտարերկրյա վարձկաններին։

Օսմանցիները ունեին շատ ավելի մեծ բանակ։ Ժամանակակից պատմաբանները, ուսումնասիրելով արխիվները, կարծում են, որ բանակի թիվը 50.000-80.000 էր, ներառյալ 5.000-10.000 Ենիչերիներ[24], 70 հրանոթներ[23][25]:139–140[26], որը օսմանյան բանակի էլիտար կորպուսն էր և հազարավոր քրիստոնյա զինվորներ, հիմնականը 1.500 սերբական հեծելազորը, որը սերբ իշխաբ Դուրադ Բրանկովիչը ստիպված էր ուղարկել որպես պարտավորություն սուլթանի առաջ։

Օսմանցիների դիրքավորում և մարտավարություններ խմբագրել

 
Դարդանելյան հրանոթ, ստեղծված Մանիր Ալիի կողմից 1464 թվականին, նույնատիպ հրանոթներ օգտագործել են օսմանցիները Կոստանդնուպոլսի պաշարման ժամանակ 1453 թվականին:

Մեհմեդը կառուցեց նավատորմ, որպեսզի պաշարի քաղաքը ծովից (մասնակիորեն վարձվեցին հույն նավաստիներ Գալիպոլիից)[23]։ Ըստ տարբեր հաշվարկների օսմանյան նավատորմը բաղկացած էր 110 նավից (Տեդալդի) մինչև 430 նավ (Սֆրանտես)։ Ավելի իրատեսական ժամանակակից հաշվորկներով այն բաղկացած էր 126 նավից, որից 6-ը մեծ առագաստանավ, 10-ը միջին առագաստանավ, 15-ը փոքր առագաստանավ, 75-ը մեծ նավակներ և 20-ը ձիերի տրանսպորտ[23]:44:

Մինչև քաղաքի պաշարումը հայտնի դարձավ որ օսմանցիները կառուցում են միջին չափի հրանոթներ, սակայն որոշ հրանոթների չափսերը անակնկալի բերեցին պաշտպանվողներին[10]:374: Օսմանցիների հրանոթների քանակը ըստ տարբեր հաշվարկների տատանվում էր 12-ից 62 հրանոթ։ Հրանթների կառուցման հարցում օգնել են տարբեր օտարերկրացիներ, դրանցից նշանակալին Սերուկան էր։ Հրանոների մեծ մասը կառուցել էին թուրք ինժեներները, ներառյալ Սերուկայի հրանոթը, մինչդեռ հրանոթ էր կառուցել նաև օտարերկրացի Օրբանը, ով նախագծել էր հսկա հրանոթ[27][28]։

Օրբանը հունգարացի էր (ըստ որոշ աղբյուրների գերմանացի), և նման էր առասպելական անձնավորության[10]:374: Նրա հրանոթը անվանվել էր «Բազիլիկա» և ուներ 8,2 մետր երկարություն և ի վիճակի էր նետել 272 կգ երկաթե գնդակը մոտ 1,6 կմ[29]։ Սկզբում Օրբանը ցանկանում էր իր ծառայություններն առաջարկել բյուզանդացիներին, սակայն վերջիններս բավարար միջոցներ չունեին նրան վարձելու համար։ Օրբանը դրանից հետո լքեց Կոստանդնուպոլիսը և հանդիպեց Մեհմեդ II-ին` պնդելով, որ զենքը կարող է քանդել նաև Բաբելոնը։ Ստանալով բավարար միջոցներ` հունգարացի ինժեները կառուցեց հրանոթը 3 ամսում Ադրիանապոլսում, որտեղից այն տեղափոխվեց վաթսուն ավանակների օգնությամբ դեպի Կոստանդնուպոլիս[20]:77–78: Սա միակ հրանոթն էր, որը Օսրբանը կառուցեց օսմանցիների համար[27][28]։ Օրբանի հրանոթը ուներ մի շարք թերություններ։ Երկար ժամանակ էր հարկավոր այն վերալիցքավորելու համար, գնդակները չափազանց քիչ էին, հրանոթը ծառայեց միայն վեց շաբաթ։ Հրանոթի պատճառված վնասի չափը քննարկման առարկա է[24]։

 
Ժամանակակից նկար, որտեղ Մեհմեդը և օսմանյան բանակը Կոստանդնուպոլսի մատույցներում են հսկա հրանոթի հետ միասին:

Ուենալով մեծ նորդրում 150 կմ հեռավորության վրա, այժմ Մեհմեդը խնդիր ուներ տեղափոխելու այս հսկայական զանգված դեպի Կոստանդնուպոլիս։ Օրբանի ստեղծած հրանոթի տեղափոխման համար տրամադրվեց 60 ավանակ և 400 անձից բաղկացած անձնակազմ[10]:374: Կար ևս մեկ մեծ հրանոթ կառուցված Սերուկայի կողմից, որը նույնպես գործածվեց ճակատամարտում[27][28]։

Վերջնական գրոհին նախապատրաստվելու համար Մեհմեդը կազմակերպեց հրետանու վարժանք Արդահանում, որտեղ նա գնահատեց հրանոթները գործածության մեջ[30]։

Մեհմեդը նախատեսում էր հարձակվել Թեոդեսյան պարիսպների և Կոստանդնուպոլսի մի շարք պարիսպների վրա Արևմուտքից, որը քաղաքի միակ հատվածն էր, որը շրջապատված չէր ջրով։ Նրա բանակը հասավ Կոստանդնուպոլսի պարիսպների մոտ երկուշաբթի Զատիկից հետո 1453 թվականի ապրիլի 2-ին։

Մեծաթիվ օսմանյան բանակը հանգրվանեց Ոսկեղջյուր հարավ։ Կանոնավոր եվորպական զորքերը տեղակայվեցին պարիսպների երկայնքով, որոնց հրամանատարն էր Քարանջա փաշան։ Անատոլիայի զորքերը Իշակ փաշայի հրամանատարությամբ տեղակայվեցին Լիցուսի իջվածքում, Մարմարիկ ծովի մոտ։ Մեհմեդը իր վրանը հրամայեց բարձրացնել կոնտրոնում, որտեղ հրանոթներն էին և էլիտար ստորաբաժանումները։ Բաշիբոզուկները սփռված էին ճակատի երկայքով։ Մյուս զորքը Զագան փաշայի գլխավորությամբ գտնվում էր Ոսկեղջյուրից հյուսիս։ Կապը պահպանվում էր կառուցված ճանապարհով[20]:94–95:

Բյուզանդացիների դիրքեր և մարտավարություններ խմբագրել

 
Կոստանդնուպոլսի անկման նկարը Տեոֆիլոս Հաջիմիհաիլի կողմից

Քաղաքն ուներ մոտ 20 կմ պարիսպներ (ցամաքային պարիսպներ՝ 5.5 կմ, ծովային պարիսպներ Ոսկեղջյուրի երկայնքով 7 կմ, ծովային պարիսպներ Մարմարիկ ծովի երկայնքով 7.5 կմ), որը գործող ամրոցներից ամենալավ պաշտպանվածն էր։ Պարիսպները վերջերս էին վերանորոգվել և գտնվում էին լավ վիճակում ու հույս էին ներշնչում պաշտպանվողներին, որ կպահեն քաղաքը մինչև Արևմուտքի ժամանումը[23]:39։ Բացի այդ պաշտպանվողները վերջերս էին համալրվել 26 նավով՝ 5-ը Ջենովայից, 5-ը՝ Վենետիկից, 3-ը՝ վենետիկյան Կրետեից, 1-ը Անկոնայից, 1-ը Արագոնից, 1-ը Ֆրանսիայից և մոտ 10 նավ կայսրության սեփականությունն էր[23]:45։

Ապրիլի 5-ին ժամանեց անձամբ սուլթանը իր վերջին զինվորների հետ և պաշտպանվողները դիրքավորվեցին։ Քանի որ բյուզանդացիների մարդկային ուժը չէր հերիքում բոլոր պարիսպները փակելու համար, որոշվեց դիրքավորվել միայն արտաքին պարիսպների շրջանում։ Կոնտանտինը և նրա հույն զինվորները դիրքավորվեցին ցամաքային պարիսպների միջնամասում, որտեղ անցնում էր Լիկուս գետը։ Այս հատվածում ամենաթույլ պարիսպներն էին և գրոհների մեծ մասը սպասվում էր այստեղ։ Ջիուսինիանին տեղակայվեց կայսրի հյուսիսում, հետագայում տեղափոխվեց կենտրոն և միացավ Կոնստանտինին՝ իր դիրքը թողնելով Բոչիաչդի եղբայրներին։ Մինոտտոն և նրա վենետիկցիները դիրքավորվեցին Բլախերնյան պալատում Թեոդորո Կարիստոյի, Լանգասկո եղբայրների և Արքեպիսկոպոս Լեոնարդո դե Կիոսի հետ միասին[20]:92։

Կայսրի ձախում հրամանատարներն էին Կատանեոն, ով ղեկավարում է ջենովացի զինվորներին և Թեոֆիլոս Պալաեոլոգուսը, ով հսկում էր Պեգայի դարպասը հույն զինվորների հետ։ Ցամաքային պարիսպների հատվածը սկսած Պեգայի դարպասից մինչև Ոսկե դարպաս պաշտպանում էր վենետիկցի Ֆիլիպո Կոնտարինին, մինչդեռ Դեմիտրիոս Կանտակուզենուսին վստահված էր Թեոդոսյան պարիսպի ամենահարավային մասը[20]:92։

Ծովային պարիսպները Յակոբո Կոնտարինի հետ միասին հսկում էին հույն վանականները մի կողմից և մյուս կողմից արքայազն Օրհանը Ֆեոդոսիայի հրվանդանում։ Պերե Ջուլիան հսկում էր Մեծ պալատը ջենովացի և կատալանցի զինվորների հետ։ Կարդինալ Իսիդոր Կիևցին հսկում էր թերակղզի մի ձոքր հատված։ Վերջապես ծովային պարիսպները Ոսկեղջյուրի հարավային մասում պաշտպանում էին ջենովացի և վենետիկցի նավաստիները Գաբրիելե Տրեվիսանոյի գլխավորությամբ[20]:93։

Պաշարում խմբագրել

Պաշարման սկզբին Մեհմեդն իր լավագույն զինվորներին ուղարկեց նվաճելու Կոստանդուպոլսից դուրդ բյուզանդական ամրությունները։ Թերապիա ամրոցը Բոսվորի վրա և Մարմարիկ ծովի մոտ գտնվող Ստուդիուս գյուղի ավելի փոքր ամրությունը նվաճվեցին մի քանի օրում։ Մարմարիկ ծովի Իշխանաց կղզիները նվաճեց Սուլեյման Բալտոգլուի նավատորմը[20]:96–97։ Շաբաթներ շարունակ Մեհմեդի մեծ հրանոթները կրակում էին քաղաքի պարիսպների ուղղությամբ, սակայն չնայած նրանք մեծ վնասներ էին հասցնում, բյուզանդացիները կարողանում էին վերականգնել ավերվածությունների հետևանքների մեծ մասը[10]:376։

 
Օսմանցիները ցամաքով տեղափոխում են իրենց նավատորմը դեպի Ոսկեղջյուր։

Չնայած մի քանի գրոհների, օսմանյան նավատորմը Բալտոգլուի գլխավորությամբ չէր կարողանում մտնել Ոսկեղջյուր բյուզանդացիների կառուցած հսկա շղթաների պատկառով։ Չնայած օսմանյան նավատորմի առաջ խնդիր էր դրված չթողնել այլ նավերի մուտքը Ոսկեղջյուր, ապրիլի 20-ին չորս քրիստոնեական նավեր ծանր մարտերի գնով կարողացան անցնել օսմանյան նավատորմի պատնեշը՝ բարձրացնելով պաշտպանվողների մարտական ոգին[10]:376։ Բալտողլուն կենդանի մնաց միայն իր ենթակաների խնդրանքով, որոնք պատմեցին Բալտողլուի քաջության մասին։ Շատ հավանական է, որ նա վիրավորվել էր աչքից կռվի ժամանակ։ Մեհմեդը պաշտոնանկ արեց Բալտողլուին, զրկեց նրան հարստությունից և ուեցվածքից և հրամայեց պատժել Բալոգլուին մտրակի 100 հարվածով[31]։

Մեհմեդը հրամայեց ճանապարհ կառուցել Ոսկեղջյուրի հյուսիսով՝ Գալաթայով և տեղափոխեց իր նավերը բարձունքով՝ ապրիլի 22-ին հասնելով ուղիղ դեպի Ոսկեղջյուր՝ շրջանցելով շղթայի պատնեշը[10]:376։ Այս գործողությամբ կտվեց գենովական նավերի մատակարարման ուղին և կոտրեց պաշտպանվողների մարտական ոգին։ Ապրլի 28-ի գիշերը բյուզանդացիները փորձեցին կրակի մատնել Ոսկեղջյուրի օսմանյան նավերը, սակայն օսմանցիները ստիպեցին նրանց մեծ կորուստներ տալով նահանջել։ 40 իտալացիներ փրկվեցին սուզվող նավերից՝ լողալով հյուսիսային ափ։ Մեհմեդի հրամանով նրանց հանեցին ցցերի վրա և տեղադրեցին Ոսկեղջյուրի պարիսպների դիմաց։ Ի պատասխան բյուզանդացիների պարիսպների մոտ բերեցին 260 օսմանցի գերիների և այնտեղ բոլորի աչքի առաջ մահապատժի ենթարկեցին[20]:108[32]։ Օսմանյան նավերի վրա հարձակման ձախողումը ստիպեց պաշտպանվողներին կրճատել Ոսկեղջյուրի պարիսպների պաշտպանների կոսին։

Օսմանյան բանակը մի քանի գրոհ կազմակերպեց ցամաքային պարիսպների ուղղությամբ, սակայն բոլոր դեպքերում ծանր կորուստներով հետ մղվեց[33]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոստանդնուպոլսի անկում
  2. «oikoumene.org». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  3. Ռունսիման, Տթիվեն (1965). Կոստանդուպոլսի նվաճում, 1453. Քեմբրիջ: Cambridge University Press. էջ 85. ISBN 0-521-39832-0.
  4. Նիկոլ, Դավիթ (2000). Կոստանդնուպոլիս 1453. Բյուզանդիայի ավարտը. Օքսֆորդ: Osprey Publishing. էջ 45. ISBN 1-84176-091-9.
  5. Ֆրանտցեզ, Բյուզանդական կայսրության անկումը
  6. Momigliano & Schiavone (1997), Introduction ("La Storia di Roma"), p. XXI
  7. «The fall of Constantinople». The Economist. 1999 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  8. Frantzes, Georgios; Melisseidis (Melisseides), Ioannis (Ioannes) A.; Zavolea-Melissidi, Pulcheria (2004). Εάλω η ΠόλιςΤ•ο χρονικό της άλωσης της Κωνσταντινούπολης: Συνοπτική ιστορία των γεγονότων στην Κωνσταντινούπολη κατά την περίοδο 1440 – 1453 [The City has Fallen: Chronicle of the Fall of Constantinople: Concise History of Events in Constantinople in the Period 1440–1453] (հունարեն) (5 ed.). Athens: Vergina Asimakopouli Bros. ISBN 9607171918.
  9. Foster, Charles (2006 թ․ սեպտեմբերի 22). «The Conquest of Constantinople and the end of empire». Contemporary Review. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. «It is the end of the Middle Ages»)
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 Norwich, John Julius (1997). A Short History of Byzantium. New York: Vintage Books.
  11. Madden, Thomas (2005). Crusades: The Illustrated History. Ann Arbor: University of Michigan.
  12. Haldon, John (2000). Byzantium at War 600 – 1453. New York: Osprey.
  13. Mango, Cyril (2002). The Oxford History of Byzantium. New York: Oxford University Press.
  14. «The Black Death». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 25. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link), Channel 4 – History.
  15. Runciman Fall. p. 60
  16. Norwich Short Byz. Hist. p. 373
  17. «Bosphorus (i.e. Bosporus), View from Kuleli, Constantinople, Turkey». World Digital Library. 1890–1900. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  18. name="norwichshortbyzhist"/>:373
  19. Crowley, Roger (2013). 1453: The Holy War for Constantinople and the Clash of Islam and the West. Hachette Books. ISBN 978-1-4013-0558-1.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 Runciman, Steven (1965). The Fall of Constantinople, 1453 (Canto ed.). Cambridge, England: Cambridge University Press. ISBN 978-0521398329.
  21. 21,0 21,1 Nicol, Donald M. (1993). The Last Centuries of Byzantium, 1261–1453 (2nd ed.). Cambridge: Cambridge University Press.
  22. Michael Spilling, ed., Battles That Changed History: Key Battles That Decided the Fate of Nations ( London, Amber Books Ltd. 2010) p. 187.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Nicolle, David (2000). Constantinople 1453: The End of Byzantium (Campaign). Vol. 78. Oxford: Osprey Publishing. ISBN 1-84176-091-9.
  24. 24,0 24,1 Pertusi, Agostino, ed. (1976). La Caduta di Costantinopoli, I: Le testimonianze dei contemporanei scrittori greci e latini [The Fall of Constantinople, I: The Testimony of the Contemporary Greek and Latin Writers] (իտալերեն). Vol. I. Verona: Fondazione Lorenzo Valla.
  25. Lanning, Michael Lee (2005). The Battle 100: The Stories Behind History's Most Influential Battles. Sourcebooks, Inc. ISBN 1-4022-2475-3.
  26. İnalcıkt, Halil (2001). Osmanlı İmparatorluğu Klasik Çağ (1300–1600) [The Ottoman Empire, The Classical Age, 1300–1600]. Translated by Itzkouritz, Norman; Imber, Colin. London: Orion.
  27. 27,0 27,1 27,2 Steele, Brett D. (2005). The Heirs of Archimedes: Science and the Art of War Through the Age of Enlightenment. MIT Press. էջ 106. ISBN 9780262195164.
  28. 28,0 28,1 28,2 Hammer, Paul E. J. (2017). Warfare in Early Modern Europe 1450–1660. Routledge. էջ 511. ISBN 9781351873765.
  29. Davis, Paul (1999). 100 Decisive Battles. Oxford. էջ 166. ISBN 978-0-19-514366-9.
  30. Arnold (2001) p. 111
  31. Crowley, 2005
  32. Crowley (2005), էջեր. 150–154
  33. Marios Philippides and Walter K. Hanak, The Siege and the Fall of Constantinople in 1453, (Ashgate Publishing, 2011), 520.