Կոստանդին Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոստանդին Հարությունի Հակոբյան (մարտի 14 (27), 1901[1][2], Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 16, 1974[1][2], Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային անասնաբույծ, սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։
Կոստանդին Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 14 (27), 1901[1][2] Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 16, 1974[1][2] (72 տարեկան) Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույծ, ընտրասերիչ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Օրենբուրգի պետական ագրարային համալսարան[1][2] և Տավարի անասնաբուծության համառուսական հետազոտական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Արհեստական ընտրություն[1] և անասնապահություն[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1932)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1956) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն խմբագրել
1932 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։
1937-1958 թվականներին եղել է Օրենբուրգի մսակաթնատու տավարաբուծության ԳՀԻ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ, 1958 թվականից՝ Օրենբուրգի գյուղատնտեսական ինստիտուտի տավարաբուծության ամբիոնի վարիչ։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։
Գիտական աշխատանքները նվիրված են ԽՍՀՄ-ում մսատու տավարաբուծության զարգացման հարցերին։
Ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար 1950 թվականին Հակոբյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։
Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, ԺՏՆՑ արծաթե և բրոնզե մեդալներով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Հակոբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 71)։ |