Կոսովոյի երկաթուղային տրանսպորտ

Կոսովոյի երկաթուղային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, որը հանդիսանում է տարածաշրջանի տրանսպորտային համակարգի կարևոր բաղադրիչը։ Կոսովոյի երկաթուղային ճանապարհների ընդհանուր երկարությունը 333 կմ է։ Երկաթուղագիծը ստանդարտ է 1435 մմ լայնությամբ[1]։ Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետությունը երկաթուղին համարում է պետական հատվածի սեփականությունը[2]։ Կոսովոյի երկաթուղու օպերատորը Trainkos ընկերությունն է։

Կոսովոյի երկաթուղային ցանցը

Պատմություն խմբագրել

Կոսովոյի տարածքում առաջին երկաթգիծը տեղադրվել է 1874 թվականին, այն անցնում էր Ջեներալ Յանկովիչ քաղաքից մինչև Կոսովո-Պոլե և Միտրովիցա։ Սա Կոսովոյի շուրջ երկաթուղային ցանցի զարգացման սկիզբն էր և կարևոր էր տարածաշրջանի տնտեսության համար։ 1934 թվականին այս գծի կառուցումը շարունակվել է տարբեր ուղղություններով։ Կառուցվել են Միտրովիցա-Լեշակ, 1934 թվականին Կոսովո Պոլե-Պրիշտինա, 1936 թվականին Կոսովո-Պոլե-Պեչ, 1949 թվականին Պրիշտինա-Պոդուևո-Լիվադիցա, իսկ 1963 թվականին՝ Կլինա-Պրիզրեն ճյուղերը։

Մինչև 1990-ական թվականները տարածաշրջանի երկաթուղային ցանցի սպասարկմամբ զբաղվում էր հարավսլավական երկաթուղին։ 2008 թվականին Սերբիայի երկաթուղային ճանապարհները վերականգնել են Կոսովոյի տարածաշրջանի հյուսիսային հատվածի մի մասի որոշ երթուղիներ։

Ժամանակակից դրություն խմբագրել

2014 թվականին երկաթուղային ճանապարհները ծածկում են Կոսովոյի տարածքի զգալի մասը, բացառությամբ երկու քաղաքների՝ Գնիլան և Ջյակովիցա քաղաքների[3]։ Նախատեսվում է կառուցել երկաթուղային ճյուղ դեպի Ալբանիա։

Կոսովոյի երկաթգծի վրա աշխատում են դիզել-էլեկտրական լոկոմոտիվները։ Երկաթուղային տրանսպորտը կարևոր դեր ունի զբոսաշրջիկների տեղափոխման գործում[4]։

Կոսովոյի ներքին փոխադրումներն ունեն հետևյալ ժամանակացույցը. գնացքներն ամեն օր երթևեկում են Պեչ և Պրիշտինա, Կոսովո Պոլե և Ջեներալ Յանկովիչ, Կոսովո Պոլե և Գրաչանիցա քաղաքների միջև։ Ինչ վերաբերում է միջազգային փոխադրումներին, ապա արագընթաց գնացքը օրական մեկ անգամ մեկնում է Պրիշտինայից մինչև Սկոպյե և հակառակը[5]։

Միջազգային կապեր և ծառայություններ խմբագրել

Կոսովոյի երկաթուղին Պրիշտինան կապում է Սկոպյեին (Մակեդոնիա) հարավում, իսկ հյուսիսում Սերբիայի երկաթուղին Միտրովիցան կապում է Կռալյևոյի հետ (Սերբիա)։ Միտրովիցայի և Ֆուշե Կոսովեի (Պրիշտինայի արևմուտք) միջև ընկած հատվածը ներկայումս չի սպասարկվում որևէ գնացքի կողմից[6]։

Վիճակագրություն խմբագրել

Տարի Փոխադրված ուղևորներ Եկամուտը եվրո
2013 276 852 179,515
2012 267 901 171 943
2011 279 330 193 593
2010 281 650 184 972
Տարի Փոխադրված բեռներ տոննա (նետտո) Եկամուտը եվրո
2013 778 134 2 332 274
2012 488,539 1 601 675
2011 748 667 2 450 434
2010 877 332 2 864 370

[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kosovo Արխիվացված 2019-04-12 Wayback Machine // The World Factbook — Central Intelligence Agency
  2. «Transporti». rks-gov.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  3. «RTK». rtklive.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  4. «http://esk.rks-gov.net/publikimet/doc_download/1018-permbledhje-e-te-dhenave-te-transportit-dhe-telekomit-ne-kosove». esk.rks-gov.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. «Hekurudhat». kosovorailway.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  6. «Informata për Infrakos | INFRAKOS». infrakos.com. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  7. http://www.trainkos.com/wp-content/uploads/2012/03/Plani-i-Biznesit-2013-Trainkos-Sh.A.pdf