Կոսավա (բելառուս․՝ Ко́сава, լեհ.՝ Kosów Poleski, լիտ.՝ Kosovas, ռուս.՝ Кóссово , իդիշ՝ קאסעוו), քաղաք Բելառուսում՝ Բրեստի մարզի Իվացևիչիի շրջանում, շրջկենտրոնից՝ Իվացևիչի քաղաքից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Մոտակա Մերեցևշչինա գյուղում է ծնվել Տադեուշ Կոսցյուշկոն։ Մերձակայքում են գտնվում Կոսավայի ամրոցի ավերակները (ամրոցը 1830 թվականին կառուցել են Պուսլովսկի ազնվականական տոհմի ներկայացուցիչները)։

Բնակավայր
Կոսավա
բելառուս․՝ Косава
Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
Առաջին հիշատակում1494
ԲԾՄ164 մետր
Բնակչություն1862 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ1645
Փոստային դասիչ225262
Ավտոմոբիլային կոդ1
Կոսավա (Բելառուս)##
Կոսավա (Բելառուս)

2017 թվականին Կոսավան ունեցել է 1844[2], 2021 թվականի հունվարի 1-ին՝ 1919 բնակիչ[3]։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակը[4][5][6].

Պատմություն խմբագրել

Ներկայիս Կոսավայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել X—XI դարերում։ Պահպանվել են X—XII դարերի ոչ մեծ քաղաքի մնացորդները։ Պատմական փաստաթղթերում Կոսավան առաջին անգամ հիշատակվել է 1494 թվականին մեծ իշխան Ալեքսանդր Յագելոնչիկի ընծայագրում։

1510 թվականին մեծ իշխան Սիգիզմունդ Առաջինը քաղաքին, որն արդեն շրջկենտրոնի կարգավիճակ ուներ, առևտուր և տոնավաճառներ կազմակերպելու իրավունք է շնորհել։ 1565—1566 թվականներին Կոսավան հայտնվել է Լիտվայի մեծ իշխանության Նովոգրուդեկի վոևոդության, 1795 թվականին՝ Լեհաստանի երրորդ բաժանման արդյունքում՝ ռուսական կայսրության կազմում։ 1825—1855 թթ. այստեղ գործել է գործվածքեղենի, 1845-ից՝ գորգագործական ֆաբրիկա, տարիների ընթացքում բացվել են նաև այլ ձեռնարկություններ. ընդհանուր առմամբ քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում աշխատել է մոտավորապես 2.000 մարդ։ 1865 թվականին Կոսավայում բացվել է ժողովրդական ուսումնարան։ 1868 թվականին կառուցվել է սբ. Անտոնիոսի եկեղեցին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  2. cita web|url=http://www.belstat.gov.by/ofitsialnaya-statistika/publications/izdania/public_bulletin/index_7192/%7Ctítulo=Колькасць(չաշխատող հղում) насельніцтва на 1 студзеня 2017 г. і сярэднегадавая колькасць насельніцтва за 2016 год па Рэспубліцы Беларусь у разрэзе абласцей, раёнаў, гарадоў і пасёлкаў гарадскога тыпу|editorial=Comité Nacional de Estadística de la República de Bielorrusia|idioma=ru|fecha=29 de marzo de 2017|fechaacceso=3 de abril de 2017
  3. «Численность населения на 1 января 2021 г. и среднегодовая численность населения за 2020 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов и поселков городского типа» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. Беларуская Савецкая Энцыклапедыя: у 12 т. / гал. рэд. П. У. Броўка. — Т. 12: БССР. — Мн.: Беларуская Савецкая Энцыклапедыя, 1975. — С. 697.
  5. Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 39–41.
  6. Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 42–44.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսավա» հոդվածին։