Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոռելյացիա (այլ կիրառումներ)

Կոռելյացիա (ուշ լատիներեն correlatio — հարաբերակցություն), մաթեմատիկական վիճակագրությունում, երկու պատահական մեծությունների միջև ստոխաստիկ (հավանականական) կախվածություն, որը, ընդհանրապես ասած, չունի խիստ ֆունկցիոնալ բնույթ։ Ստոխաստիկ կախվածության պարզագույն բնութագրիչը կոռելյացիայի գործակիցն է, որը որոշվում է

բանաձևով, որտեղ մաթեմատիկական սպասումն է, իսկ և համապատասխանաբար և պատահական մեծությունների դիսպերսիաներն են։ Եթե -ն և -ն անկախ են (հավանականական իմաստով), ապա ։ Միշտ , ընդ որում միմիայն այն դեպքում, երբ -ն և -ն կախված է գծորեն։ Եթե , ապա և մեծությունը կոչվում են չկոռելյացված։ Եթե -ն և -ն անկախ է, ապա ։ Հակառակ պնդումն ընդհանուր դեպքում ճիշտ չէ։ և մեծությունների կոռելացիայի r գործակիցը բնագրում է լոկ նրանց գծային կախվածության աստիճանը, r-ը կարող է զրո դառնալ նույնիսկ այն դեպքում, երբ -ի և -ի միջև կա ֆունկցիոնալ (ոչ գծային) կապ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 601