Կոնֆլիկտի գոտի (ֆիլմ)
«Կոնֆլիկտի գոտի» կամ Զբոսանք Ղարաբաղում 2», վրացական լիամետրաժ ռազմական ֆիլմ[1], որը նվիրված է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության անկմանը և Ղարաբաղյան շարժմանը։
Երկիր | Վրաստան |
---|---|
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թվական | 2009 թվական |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Վանո Բուրդուլի |
Պրոդյուսեր | Արչիլ Գելովանի |
IMDb | ID 1526331 |
Սյուժե խմբագրել
Ֆիլմն ընդհանուր հիմնված է իրական պատմության վրա, որը տեղի է ունեցել 20-րդ դարի 90-ական թվականներին Վրաստանում։ Պատմության դեպքերը և իրադարձությունները հիմնված են իրական փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել 90-ական թվականներին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կովկասում սկսվեցին տարածքային և էթնիկական հակասություններ, որոնք ծաղկուն երկիրը դարձնում էին ազգամիջյան կոնֆլիկտների ծխացող գոտու։
Ֆիլմի գլխավոր հերոսներից հասարակ թիֆլիսեցի Գոգլիկոն և Սուխումից դիպուկահար Սպարտակը ճակատագրի բերումով ուղեկիցներ են դառնում դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհին։ Չնայած մեկին առաջնորդում էր թղթախաղում պարտված գումարները վերադարձնելը, իսկ մյուսին՝ կենդանի մնալու համար հրամանատարի հրամանը կատարելը, նրանք ստիպված են մնալ իրար հետ և գործել համատեղ։ Իրարից տարբերվող երկու մարդկանց ճակատագրերը հատվում են այս «կոնֆլիկտի գոտում», որն ընդմիշտ փոխեց նրանց ճակատագրերը։
Դերերում խմբագրել
- Նուցա Կուխիանիձե
- Զուրաբ Ղիփշիձե
- Զուրա Ինգորողվա
- Նինո Բադուրաշվիլի
- Լևան Դաբորջգինիձե
- Գիորգի Ղոփշիձե
- Նատո Մուրվանիձե
- Դավիթ Դվալիշվիլի
- Իա Սուխիտաշվիլի
- Էկա Անդրոնիկաշվիլի
- Փազուլի Մամեդով
- Իլգոր Ջախանգիրով
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Զբոսանք Ղարաբաղում ֆիլմի երկրորդ` նորացված տարբերակը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.