Կոնստանտին Մերաբիշվիլի
խորհրդային քանդակագործ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերաբիշվիլի (այլ կիրառումներ)
Կոնստանտին Մերաբիշվիլի (վրաց.՝ კონსტანტინე მერაბიშვილი, հուլիսի 7 (20), 1906 - 1993), վրացի քանդակագործ, նկարիչ։ 1958 թվականից Վրացական ԽՍՀ-ի վաստակավոր նկարիչ։ 1943 թվականից Ստալինի անվան մրցանակի դափնեկիր։ 1939 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
Կոնստանտին Մերաբիշվիլի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7 (20), 1906 |
Վախճանվել է | 1993 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ուշագրավ աշխատանքներ | Շոթա Ռուսթավելու հուշարձան |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն խմբագրել
Կոնստանտին Մերաբիշվիլին ծնվել է 1906 թվականի հուլիսի 7 (20)։ 1930 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ 1973 թվականից ԽՍՀՄ նկարչության ակադեմիայի անդամ։
Հայրը՝ Մ. Մերաբիշվիլին, նույնպես քանդակագործ է եղել։
Կոնստանտին Մերաբիշվիլին մահացել է 1993 թվականին։
Ստեղծագործություններ խմբագրել
- Շոթա Ռուսթավելիի հուշարձանը Թբիլիսիում (1942)
- Գեորգի Էրիսթավիի հուշարձանը Գորիում
- Վլադիմիր Լենինի հուշարձանը Քութայիսում (1958)
- Միրզա Ախունդովի հուշարձանը Թբիլիսիում (1958)
- Գեորգի Դիմիտրովի հուշարձանը Մոսկվայում (1972)
- «Ստալինը 1905 թվականին» քանդակ
- Մարտիրոս Սարյանի քանդակը
- Գեորգի Դիմիտրովի քանդակը
Մրցանակներ և կոչումներ խմբագրել
- Վրացական ԽՍՀ-ի վաստակավոր նկարիչ
- Ստալինյան մրցանակի դափնեկիր