Կոնստանտին Մանդրիչենկո (ռումիներեն՝ Constantin Mandricenco, փետրվարի 19, 1991(1991-02-19)[1], Տիրասպոլ, Մոլդովա), մոլդովացի ֆուտբոլիստ։ Ներկայումս «Դինամո-Ավտո» ակումբի կիսապաշտպանն է։

Կոնստանտին Մանդրիչենկո
Քաղաքացիությունը  Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1991(1991-02-19)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Տիրասպոլ, Մոլդովա
Հասակ 167 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Կոնստանտին Մանդրիչենկոն «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի սան է։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց այս ակումբում 2008 թվականին։ Ընդհանուր առմամբ, «Շերիֆի» կազմում Մանդրիչենկոն հանդես է եկել մինչև 2010 թվականը և այդ ընթացքում մասնակցել է 19 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2011 թվականին նա պայմանագիր է կնքել Երևանի «Միկա» հայկական ակումբի հետ։ «Միկայի» կազմում Կոնստանտին Մանդրիչենկոն հանդես է եկել մեկ մրցաշրջան և այդ ընթացքում մասնակցել է քսանհինգ հանդիպման ու դարձել չորս գոլի հեղինակ։ Մանդրիչենկոն հանդես է եկել նաև հայկական այլ ակումբներում, ինչպիսիք են՝ «Իմպուլս»[2], «Ուլիսը»[3]։

2012 թվականին նա վերադարձել է Մոլդովա և պայմանագիր է կնքել համանուն քաղաքի «Տիրասպոլ» ակումբի հետ։ «Տիրասպոլի» կազմում Մանդրիչենկոն մասնակցել է ընդամենը 4 հանդիպման և 2014 թվականին տեղափոխվել է Տիրասպոլի մեկ այլ ակումբ՝ «Դինամո-Ավտո»։ 2015 թվականին նա պայմանագիր է կնքել Ուզբեկստանի Սամարղանդի «Դինամոյի» հետ։ Նույն թվականին վերադարձել է Մոլդովա և տեղափոխվել «Դինամո-Ավտո»։

Ձեռքբերումներ խմբագրել

«Շերիֆ»
  •   Մոլդովայի չեմպիոն - 2008/2009, 2009/2010
  •   Մոլդովայի գավաթակիր - 2008/2009, 2009/2010
  •   Չեմպիոնների համագործակցության գավաթակիր - 2009
«Տիրասպոլ»
  •   Մոլդովայի գավաթակիր - 2012/2013
  •   Մոլդովայի ազգային դիվիզոնի բրոնզե մեդալակիր - 2012/2013
«Միկա»
  •   Հայաստանի գավաթակիր - 2011
«Իմպուլս»
  •   Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Константин Мандриченко возвращается в Армению - Спортивные новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  3. «Константин Мандриченко: Улисс поборется за еврокубки - Спортивные новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել