Կոնստանդին Քրիստոֆորիդի

ալբանացի բանասեր, թարգմանիչ, բառարանագիր և գրող

Կոնստանդին Քրիստոֆորիդի (իրական անունը և ազգանունը` Կոստանդին Նդելկա, ալբ․՝ Kostandin Kristoforidhi, 1827[1][2], Էլբասան, Elbasan municipality - 1895[1][2], Էլբասան, Elbasan municipality), ալբանացի բանասեր, թարգմանիչ, բառարանագիր և գրող, որը մեծապես նպաստել է ալբաներեն գրական լեզվի կայացմանը։ 19-րդ դարի վերջին ալբանական ազգային շարժման նշանավոր դեմքերից մեկը։

Կոնստանդին Քրիստոֆորիդի
Ծնվել է1827[1][2]
ԾննդավայրԷլբասան, Elbasan municipality
Վախճանվել է1895[1][2]
Վախճանի վայրԷլբասան, Elbasan municipality
Գրական անունKristoforidhi
Մասնագիտությունբառարանագիր, լեզվաբան, թարգմանիչ, գրող և աստվածաշնչի թարգմանիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԶոսիմայա դպրոց և Malta Protestant College?
 Kostandin Kristoforidhi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Կոնստանդին Քրիստոֆորիդի (բնօրինակ լուսանկար)
 
Ալբանիայի փոստային նամականիշ` Կ. Քրիստոֆորիդիի պատկերով, 1950 թվական
 
Կ. Քրիստոֆորիդիի հուշարձանը Էլբասանում

Ծնվել է Էլբասան քաղաքում։ Ուղղափառ արհեստավորի որդի էր։ 1850 թվականին ավարտել է Յանինայի հունալեզու վարժարանը, որտեղ նա ընկերացել է Յոհան Գեորգ ֆոն Հանի հետ` օգնելով նրան սովորել ալբաներեն և գրել գերմաներեն-ալբաներեն բառարան[3][4]։

1856 կամ 1857 թվականներին նա միացավ Իզմիրի բողոքական եկեղեցուն` այդպիսով դառնալով առաջին հայտնի ալբանացի բողոքականը[5]։

1857 թվականին մեկնեել է Ստամբուլ, որտեղ օսմանյան իշխանություններին ուղղված ալբանական լեզվի պաշտպանության հուշագիր է պատրաստել։

1860 թվականին ժամանել է Մալթա, որտեղ ավարտել է Նոր Կտակարանի ալբաներեն թարգմանությունը։ Մալթայից ուղևորվել է Թունիս, որտեղ մինչև 1865 թվականը աշխատել է որպես ուսուցիչ։ Նույն թվականին համագործակցություն է հաստատել բրիտանական և արտասահմանյան աստվածաշնչյան ընկերության հետ[6][7]։ Այդ ժամանակ էլ դարձել է ալբանական ազգային շարժման մասնակից` հանդես գալով Օսմանյան կայսրության սահմաններում ալբանական հողերի ինքնավարության օգտին[8]։

Աշխատակցել է «Albania» ամսագրին։

Նա գիտեր ալբաներեն, հունարեն, լատիներեն, եբրայերեն, անգլերեն, իտալերեն, թուրքերեն, բուլղարերեն, արաբերեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Գիտական և ստեղծագործական գործունեություն խմբագրել

Հայտնի է նրանով, որ 1872 թվականին առաջինն է Նոր Կտակարանը թարգմանել ալբանական լեզվի բարբառներից մեկով, իսկ 1879 թվականին նաև թարգմանել է տոսկերենով (ալբաներենի բարբառներից)։ Թարգմանություն կատարելով երկու բարբառներով` հիմք է դրել երկու բարբառների` ազգային ալբաներենի հետ միավորման համար։

Բացի այդ` Քրիստոֆորիդիի կարևորագույն աշխատություններն են «Ալբաներեն-հունարեն բառարանը» (1904), «Ալբաներենի քերականությունը» (1882), «Այբբենարանը» (1872), ինչպես նաև ալբանական լեզվի բազմաթիվ ուսումնասիրությունները։

Կյանքի վերջին տարիներին պատմվածքների ժողովածու է պատրաստել լեռնցիների կյանքից (Gjahu and malësorëve), որը հրապարակվել է նրա մահից հետո։

Նա ալբաներենի զարգացումը համարել է ալբանացի ժողովրդի պահպանման համար կարևոր և իր կյանքի մեծ մասը նվիրել է լեզվի ուսումնասիրությանը` շրջելով Ալբանիայով և նյութեր հավաքելով[7]։ Այդ ջանքերի արդյունքը դարձել է նրա ամենակարևոր աշխատանքը` «Ալբաներենի բառարանը» (հունարեն՝ Λεξικόν της Αλβανικής Γλώσσης, ալբ․՝ Fjalori i Gjuhës Shqipe)` հրատարակված Աթենքում[6][9] 1904 թվականին՝ Քրիստոֆորիդիի կազմելուց 25 տարի անց։ Այն գրվել է հունարեն[10]։

Ընտրված հրապարակումներ խմբագրել

  • Istoria e shkronjësë shënjtëruarë. (1872)
  • Λεξικὸν τῆς ἀλβανικῆς γλώσσης Lexikon tēs albanikēs glōssēs (Greek-Albanian Dictionary)
  • Γραμματική τῆς γλώσσης κατὰ τὴν τοσκικὴν διάλεκτον Grammatikē tēs glossēs kata tēn toskikēn dialekton (1882)
  • Abetare. (ABC-Primer, Gheg 1867, Tosk 1868)

Գրականություն խմբագրել

  • Սովետական մեծ հանրագիտարան։ 3-րդ հրատարակություն
  • Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History. New York: I.B. Tauris, 2012, s. 257. ISBN 978-1-78076-431-3.(անգլ.)
  • Stuart Mann: Albanian Literature: An Outline of Prose, Poetry, and Drama. Londyn: 1955.(անգլ.)
  • George Gawrych: The Crescent and the Eagle: Ottoman Rule, Islam and the Albanians, 1874—1913. New York: 2006.(անգլ.)

Հետագա ընթերցում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CONOR.SR
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MAK (польск.)
  3. Gawrych 2006, էջեր. 20–21.
  4. Robert Elsie (2012 թ․ դեկտեմբերի 24). A Biographical Dictionary of Albanian History. I.B.Tauris. էջ 257. ISBN 978-1-78076-431-3. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  5. «Smyrna Station». The Gospel in Turkey: Being the Third Annual Report of the Turkish Missions-Aid Society: 20–21. 1857.
  6. 6,0 6,1 Skendi, Stavro (1967). The Albanian national awakening. Princeton: Princeton University Press. էջեր 122–123. ISBN 9781400847761.
  7. 7,0 7,1 Gawrych 2006, էջ. 20.
  8. Gawrych 2006, էջ. 44.
  9. Gawrych, George (2006). The Crescent and the Eagle: Ottoman rule, Islam and the Albanians, 1874–1913. London: IB Tauris. էջեր 20, 130. ISBN 9781845112875.
  10. Lloshi p. 9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանդին Քրիստոֆորիդի» հոդվածին։