Համընկերություն

(Վերահղված է Կոնսորցիումից)

Համընկերություն կամ կոնսորցիում (լատ. consortium — գործակցություն, միություն), երկու կամ ավելի անհատների, ընկերությունների, կազմակերպությունների կամ կառավարությունների միավորում (կամ այդ անձանց որևէ համակցություն) `ընդհանուր գործունեության մասնակցելու կամ ընդհանուր նպատակին հասնելու իրենց ռեսուրսների համախմբման նպատակներով։

Տարածում է գտել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կոնսորցիումի կարող են մասնակցել մասնավոր և պետական կազմակերպություններ, 1960-ական թվականներից՝ նաև առանձին երկրներ։ Անդամները, լրիվ ինքնուրույնություն պահպանելով հանդերձ, համընկերության գործունեության շրջանակներում ենթարկվում են համատեղ ընտրած ղեկավարությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 575