Կոնչա Բույկա (իսպ.՝ Concha Buika, մայիսի 11, 1972(1972-05-11)[1], Պալմա դե Մալյորկա, Մալյորկա[2]), իսպանացի երգչուհի, հայտնի իր ինքնատիպ և վառ կատարումներով։ Կատարում է մի շարք ժանրերով՝ ֆլամենկո, ջազ, տանգո, սոուլ, ռումբա։ Բազմաթիվ անգամներ առաջադրվել է Լատինական Ամերիկայի Գրեմմիին։ Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի տակ ես ապրում եմ» ֆիլմի երկու երգերի կատարող։

Կոնչա Բույկա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունիսպ.՝ Concha Buika
Ի ծնե անունիսպ.՝ María Concepción Balboa Buika
Նաև հայտնի է որպեսBuika
Ծնվել էմայիսի 11, 1972(1972-05-11)[1] (51 տարեկան)
Պալմա դե Մալյորկա, Մալյորկա[2]
Երկիր Հասարակածային Գվինեա և  Իսպանիա
Ժանրերflamenco jazz?, ջազ[3], փոփ և լատինական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ[3]
ԼեյբլWarner Music Group
Պարգևներ
 Concha Buika Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոնչա Բույկան ծնվել է Բալեարյան կղզիներում, որտեղ իր ընտանիքը քաղաքական փախստականի կարգավիճակով եկել է Հասարակածային Գվինեայից: Հայրը՝ Խուան Բալբոա Բոնեկեն (Juan Balboa Boneke) գրող է և գվինեական նախկին քաղաքական գործիչ։ Ներկայումս Կոնչա Բույկան ապրում է ԱՄՆ-ում։

Դեռևս մանկության տարիներին Կոնչա Բույկան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ։ Պալմա դե Մայորկայի աղքատ թաղամասը դարձավ նրա երկրորդ տունը։ Նա մեծացավ գնչու ընտանիքների հարևանությամբ և հենց այդտեղ էլ իր համար բացահայտեց ֆլամենկոն։ Հարուստ մշակույթը, որը շրջապատում էր երգչուհուն մանկության տարիներին, իր արտացոլումը գտավ Կոնչայի տաղանդի մեջ։

Ստեղծագործություն խմբագրել

Կոնչա Բույկայի արվեստը չի սահմանափակվում մի որոշակի երաժշտական ժանրով։ Հակառակը, նրա ստեղծագործություններում հանդես են գալիս բազմաթիվ երաժշտական ոճեր. նա շատ է օգտագործում տարբեր ոճերի խառնուրդը։

  Բոլոր ժանրերը, ինչպես եղբայրները, միմյանց հետ կապված են լոկ յոթ նոտաներով, դիեզներով և բեմոլներով։ Բոլոր երաժշտական ժանրերը նույնն են, դրանք ծառայում են մի նպատակի համար՝ օգնել պատմելու, թե ինչով են նրանք ապրում, իրենց նկրտումների, վախերի, կենսական պայքարների մասին[4]
- Կոնչա Բույկա
 

Երգչուհին իմպրովիզացիաների, նորարարությունների սիրահար է։ Շատ հաճախ է հանդես գալիս այլ երաժիշտների հետ զանազան նախագծերում.

  • Վիկտորիա Աբրիլի հետ «Putcheros do Brasil» նախագծում (2005)
  • Վադես Բեբոյիհետ «Bahía negra» նախագծում (2005)
  • Խոսե Լուիս Պերալեսի հետ «No es casualidad» նախագծում (2006)
  • Ռամոն Պորրինայի (Ramón Porrina) հետ «Bulería» նախագծում (2007)
  • Մարիզայի հետ «Pequeñas verdades» նախագծում (2008)
  • Արվանիտակի Էլեֆտերիայի հետ «Mírame» նախագծում (2008)
  • Նելլի Ֆուրտադոյի հետ «Fuerte» նախագծում (2009)
  • Iván «Melón» Lewis հետ «Mírame» և «Perla marina» նախագծերում(2010)
  • Դենի Նոյելի (Dany Noel) հետ «Esa boca» նախագծում (2010)
  • Խավիեր Լիմոնի (Javier Limón) հետ «Oro santo» (2010), «Habanerias» (2008) և «En el mismo lugar» նախագծերում (2005)
  • Սիլի հետ «You get me» նախագծում (2010)
  • Անտոնիո Կարմոնայի (Antonio Carmona) հետ «Las cuarenta» նախագծում (2011)
  • Անուշկա Շանկարի հետ «Casi uno» նախագծում (2011)
  • Յասմին Լևիի հետ «Olvídate de mí» նախագծում (2012)

Կարիերա խմբագրել

Կոնչա Բույկայի առաջին սկավառակը, որն ունի «Mestizüo» անվանումը, լույս է ընծայվել 2001 թվականին։

2008 թվականին դրան հաջորդեց երկրորդ սկավառակը՝ «Niña de fuego» (Կրակ աղջիկը), որը դարձավ միջազգային ճանաչման բանալին։ Նա դարձավ աշխարհահռչակ և հանդես եկավ Լոս Անջելեսում, Մայամիում և Նյու Յորքում։ «Niña de fuego» ալբոմը 2008 թվականին առաջադրվեց Լատինական Ամերիկայի Գրեմմիի երկու անվանակարգերում՝ «Տարվա ալբոմ» և «լավագույն վերադաշնակում»։

2009 թվականի սեպտեմբերին Նելլի Ֆուրտադոյի հետ համատեղ թողարկեց «Fuerte» (Ուժեղ) անունով սկավառակը։

2009 թվականի հոկտեմբերին լույս տեսավ «El último trago» (Վերջին գավաթը) ալբոմը՝ ի պատիվ Չավելա Վարգասի և Բեբո Վալդեսի 90-ամյակներին։ Այն ձայնագրվել էր Կուբայում Չուչո Վալդեսի ու վերջինիս քառյակի հետ միասին։ Այս ալբոմը նրան բերեց առաջին Գրեմմի մրցանակը որպես «Արևադարձային ազգային լավագույն ալբոմ»։

Երգչուհու երկու՝ «Por el amor de amar» և «Se me hizo fácil» երգերը հնչել են Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի տակ ես ապրում եմ» ֆիլմում։

Սկավառակագրություն խմբագրել

  • Mestizüo, Յակոբ Սուրեդայի հետ (Jacob Sureda) (2005)
  • Buika (2006)
  • Mi Niña Lola (2007)
  • Niña de Fuego (2008)
  • El Último Trago, Չուչո Վալդեսի հետ (Chucho Valdés) (2009)
  • En Mi Piel (2011)
  • La noche más larga (2013)

Մրցանակներ խմբագրել

  • Ոսկե սկավառակ (Disco de oro) «Mi niña Lola» ալբոմի համար (2006)
  • Իսպանական երգի լավագույն ալբոմ (Mejor Album canción española) «Mi niña Lola» ալբոմի համար (2007)
  • Լավագույն վերադաշնակում (Mejor Productor Artístico) «Mi niña Lola» ալբոմի համար (2007)
  • Գերմանական երաժշտական քննադատների մրցանակ (Premio de la crítica fonográfica Alemana) «Mi niña Lola» ալբոմի համար (2007)
  • Ոսկե սկավառակ (Disco de oro) «El último trago» ալբոմի համար (2010)
  • Գրեմմի մրցանակ, որպես «Արևադարձային ազգային լավագույն ալբոմ» «El último trago» ալբոմի համար (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #133277836 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
  4. интервью c José Manuel Simián (youtube)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնչա Բույկա» հոդվածին։