Կոնկորդիա[1] (լատին․՝ Concordia[2]), հռոմեական աստվածություն[3], պետության քաղաքացիների համերաշխության անձնավորումը[4]։ Կոնկորդիայի առաջին տաճարըՀռոմում կառուցվել է ըստ երևույթին, մ.թ.ա. 4-րդ դարում[5]։ Կոնկորդիայի պատվին տոները կատարվում էին հունվարին և մարտին[6]։ Կոնկորդիան պատկերվում էր հասուն կնոջ տեսքով[7], ձախ ձեռքին առատության եղջյուր, իսկ աջ ձեռքին՝ ձիթենու ճյուղ (երբեմն՝ գավաթ)[8]։