Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության օբյեկտները թվով 5-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 0,5 %-ը (2017 թվականին 1073-ից)։ Բոլոր օբյեկտներն էլ ընդգրկված են բնական չափանիշներով։ Բոլորն էլ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։
ԿԴՀ վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 1974 թվականի սեպտեմբերի 23-ին[1]։ Առաջին օբյեկտը ցանկում ընդգրկվել է 1979 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 8-րդ նստաշրջանում[2]։
Բացի այդ, 2017 թվականի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում 3 օբյեկտ գտնվում է համաշխարհային ժառանգության թեկնածու օբյեկտների ցանկում։
Ցանկ խմբագրել
Օբյեկտները դասավորված են համաշխարհային ժառանգության ցանկում դրանց ընդգրկվելու հերթականությամբ։
# | Պատկեր | Անվանում | Տեղադրություն | Ստեղծման ժամանակ | Ցանկում ընդգրկվելու տարին | № | Չափանիշներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Վիրունգա ազգային պարկ (ֆր.՝ Parc national des Virunga) |
Նահանգ՝ Հյուսիսային Կիվու | 1925 | 1979 | № 63 | vii, viii, x | |
2 | Գարամբա ազգային պարկ (ֆր.՝ Parc national de la Garamba) |
Նահանգ՝ Վերին Ուելե | 1938 | 1980 | № 136 | vii, x | |
3 | Կահուզի-Բիեգա ազգային պարկ (ֆր.՝ Parc national de Kahuzi-Biega) |
Նահանգ՝ Հարավային Կիվու | 1970 | 1980 | № 137 | x | |
4 | Սալոնգա ազգային պարկ (ֆր.՝ Parc national de la Salonga) |
Նահանգ՝ Մանիեմա, Հարավային Կիվու | 1970 | 1984 | № 280 | vii, x | |
5 | Օկապի արգելոց (ֆր.՝ Réserve de faune à okapis) |
Նահանգ՝ Արևելյան Կոնգո | 1992 | 1996 | № 718 | x |
Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն խմբագրել
Թեկնածու օբյեկտներ խմբագրել
Հետևյալ օբյեկտները ներառված են թեկնածուների ցանկում։
Վայր | Նահանգ | Տիպ | Տարեթիվ | Հղում | Պատկեր |
---|---|---|---|---|---|
Dépression de l'Upemba իջվածք | Կատանգա | Խառը | 1997 | 963 | |
Դիմբա և Նգովո քարանձավներ | Կենտրոնական Կոնգո | Խառը | 1997 | 961 | |
Մատուպի քարանձավ | Արևելյան նահանգ | Խառը | 1997 | 962 |
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Etats parties : Situation de la Ratification». UNESCO.
- ↑ «République démocratique du Congo». UNESCO.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Список объектов всемирного наследия в ДР Конго» (անգլերեն) — Официальный сайт всемирного наследия ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ կատեգորիայում։ |