Կոմպլեքս հարթություն, հարթություն, որի վրա պատկերվում են կոմպլեքս թվերը։ կոմպլեքս թվի պատկերը դեկարտյան հարթության վրա աբսցիս և օրդինատ ունեցող կետն է (-ը կոչվում է կետի աֆիքս և հաճախ կետը նույնացվում է իր աֆիքսի հետ)։ թվին համապատասխանեցվում է հարթության սկզբնակետը։ Աբսցիսների առանցքը կոչվում է իրական առանցք, իսկ օրդինատներինը՝ կեղծ առանցք։ Այսպիսով, փոխմիարժեք համապատասխանություն է ստեղծվում բոլոր կոմպլեքս թվերի բազմության և կոմպլեքս հարթությունյան կետերի բազմության միջև, ինչպես նաև բազմության և այն ազատ վեկտորների բազմության միջև, որոնց պրոյեկցիաները աբսցիսների և օրդինատների առանցքների վրա համապատասխանաբար հավասար են -ի և -ի։ հարթությանը միացնելով կետը, ստացվում է փակ հարթությունը կամ ընդլայնված կոմպլեքս հարթություն։

Կոմպլեքս հարթություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 545