Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունա (այլ կիրառումներ)

Կոմունա, Իտալիայում երրորդ աստիճանի վարչական միավոր։ Սովորաբար կազմված է քաղաքից, որի անունից էլ ծագում է կոմունայի անունը, և հարակից տարածքներից։

Քարտեզում պատկերված են Իտալիայիի վարչական միավորների սահմանները։ Սևով՝ շրջանները, մոխրագույնով՝ պրովինցիաները, սպիտակով՝ կոմունաները։

Կոմունայի ղեկավարը քաղաքապետն է (իտալ.՝ sindaco), օրենսդիր մարմինը՝ կոմունայի խորհուրդը (իտալ.՝ consiglio comunale), իսկ գործադիրը՝ կոմունայի վարչությունը (իտալ.՝ giunta comunale)։ Քաղաքագլխին և խորհրդի անդամներին ընտրում են կոմունայի բնակիչները միաժամանակ։ Ընդ որում քաղաքագլխի խմբակցությունը ընտրական առաջին կամ երկրորդ փուլում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, որից հետո ստանում է խորհրդի ձայների 60%-ը։ Խորհուրդը ղեկավարում է քաղաքագլուխը, որը նշանակում է խորհրդի մյուս անդամներին՝ ասսեսսորներին (իտալ.՝ assessori)։ Վարչությունը աշխատում է մունիցիպալիտետ (իտալ.՝ municipio), կամ «կոմունայի տուն» (իտալ.՝ palazzo comunale) կոչվող շենքում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Frazione (diritto)». Enciclopedia Treccani (իտալերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  2. «Serie storiche: Popolazione» (PDF). Istituto Nazionale di Statistica (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել