Կոմիտաս Դանիելյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կոմիտաս Արսենի Դանիելյան (ծնվել՝ 1947, սեպտեմբերի 7, Նորշեն, Մարտունու շրջան, Արցախի Հանրապետություն - մահացել՝ 2019, հունիսի 11, Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն), հայ արձակագիր։

Կոմիտաս Դանիելյան
Ծնվել է1947 սեպտեմբերի 7
ԾննդավայրՆոր շեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2019, հունիսի 11
Վախճանի վայրՍտեփանակերտԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Զավակներ5
Կոմիտաս Դանիելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Կոմիտաս Դանիելյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։ Զբաղվել է լրագրական-խմբագրական աշխատանքով։ 1979-1991 թվականներին եղել է Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» (ապա՝ «Խաչեն»), 1995 թվականից՝ Արցախի գրողների միության «Եղիցի լույս», 2001-2002 թվականներին՝ ԼՂՀ կրթության նախարարության «Լուսարար», 2000-2006 թվականներին՝ Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» թերթերի հիմնադիր խմբագիրը։ 1993-1994 թվականներին խմբագրել է հանրապետական «Արցախ» (այժմ՝ «Ազատ Արցախ») թերթը։ 2006 թվականի սեպտեմբերից եղել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը։

Կազմել ու խմբագրել է արցախցի արձակագիրների Արցախյան շարժման թեմաներով գրված պատմվածքների «Վերջին գնդակը» ժողովածուն (2005)։ Մասնակցել է 2005 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակված (ռուսերեն) «Արցախ-Ղարաբաղի հանրագիտարան»-ի ստեղծմանը[1][2]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
  • Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2012
  • «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալ
  • ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակ՝ «Դեմ հանդիման» գրքի համար
  • ԼՂՀ Գրողների միության մրցանակ, 2015
  • «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ, 2016
  • Հայաստանի պաշտպանության նախարարության առաջին մրցանակ, 2017
  • ԼՂՀ «Մխիթար Գոշ» մեդալ, 2018

Երկեր խմբագրել

  • Անկնիք նամակներ, 1981
  • Երաշտ տարի, 1989
  • Արցախն իմ տունն է, 1994
  • Երկու պատմվածք, 1995
  • Մասիս արի լեգենդը, 1996
  • Դեմ հանդիման, 1996
  • Ճիչ, 2005[3]
  • Ամարասի զանգերը, 2006
  • Արցախը՝ չսանձած նժույգ, փաստա-վավերագրական վեպ, 2001
  • Պորտալար, 2007
  • Մենք մեր սարերն ենք (պիեսների ժողովածու՝ «Պըլը Պուղին Մոսկովում», «Մենք մեր սարերն ենք» (Արցախի ազգային-ազատագրական պայքար), «Տո լաճ տնավեր»՝ նվիրված Հայոց մեծ եղեռնին), 2012
  • Երկհատորյակ, Երևան, 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոմիտաս Դանիելյանի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
  2. «AV Production - Կոմիտաս Դանիելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  3. Ճիչ։ Պատմվածքներ, վիպակ, ավանդապատումներ
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմիտաս Դանիելյան» հոդվածին։