Կոմիտասի կիսանդրի (Փարիզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)

Կոմիտասի կիսանդրի, կիսանդրի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի բակում։

Կոմիտասի կիսանդրի (Փարիզ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկիսանդրի
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրՎիլժուիֆ
Շինության ձևԿիսանդրի
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հայ մեծանուն երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու Կոմիտասի կիսանդրու բացումը տեղի է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 21-ին, Փարիզի Պոլ Գիրո հիվանդանոցի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի բակում։ Հենց այդ հոգեբուժարանում է մահացել Կոմիտասը։

Քանդակի հեղինակն է ծագումով հայաստանցի, այժմ Շավիլում ապրող և ստեղծագործող Արշավիր Եղիազարյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև մոտ 500 այլ հյուրեր[1]։

Տվյալներ խմբագրել

Կիսանդրին պատրաստված է բրոնզից, պատվանդանը՝ գրանիտից։

Պատվանդան խմբագրել

Պատվանդանին ֆրանսերեն փորագրված է.

  Կոմիտաս վարդապետ, հայազգի կոմպոզիտոր, 1869-1935, բուժվել և մահացել է Պոլ Գիրո հիվանդանոցում։ Աքսորվել է 1915 թ. ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարության հրամանով, որը նախերգանքը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանության, որին զոհ գնաց 1,5 մլն հայ»։  

Սկզբում ֆրանսիական իշխանությունները դեմ են եղել տեքստի նման տարբերակին, սակայն հետագայում քաղաքական հեղինակությունները համարձակվել են ընդունելու ցեղասպանության հղմամբ այս տեքստը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել