Կոմանդանտե (անգլ.՝ Comandante), ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի փաստագրական ֆիլմը Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մասին։

Կոմանդանտե
անգլ.՝ Comandante
Երկիր ԱՄՆ
 Իսպանիա
Ժանրվավերագրական ֆիլմ[1]
ԹեմաԿուբա
Թվական2003 և հունվարի 13, 2005[2]
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորՕլիվեր Սթոուն[1][3]
ՊրոդյուսերՕլիվեր Սթոուն
Սցենարի հեղինակՕլիվեր Սթոուն
ԴերակատարներՖիդել Կաստրո[4][3] և Օլիվեր Սթոուն[4][3]
ՕպերատորՌոդրիգո Պրիետո և Կառլոս Մարկովիչ[5]
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
ՄոնտաժԱլեքս Մարկես[5]
Պատմվածքի վայրԿուբա
ԿինոընկերությունHBO
Տևողություն99 րոպե

Սյուժե խմբագրել

2002 թվականի փետրվարին ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ամենատարբեր թեմաներով հարցազրույց է անցկացնում 75-ամյա Ֆիդել Կաստրոյի հետ։ Ըստ պայմանավորվածության Ֆիդել Կաստրոն կարող էր ցանկացած պահի ընդհատել հարցազրույցը, սակայն նա ոչ մի անգամ դա չարեց։ Ֆիլմի 95 րոպեներն ընտրված են այդ 30 ժամանոց հարցազրույցից։ Նկարահանումները կատարվում են Հավանայի տարբեր մասերում՝ փողոցներում, համալսարաներում, սրճարանում, մեքենայի մեջ։

  «Եթե դուք չհաղթեիք, ապա հիմա նստած կլինեիք զբոսայգում և կպատմեիք հեղափոխության մասի՞ն», - հարցնում է Օլիվեր Սթոունը։ «Ոչ։ Ես մեռած կլինեի», - պատասխանում է Ֆիդել Կաստրոն։  
  Կյանքը բաղկացած է զուգահեռ ընթացող երկու մասերից։ Առաջինը փորձն է, որ տեղի է ունենում մեր ներսում, իսկ երկրորդն իրական կյանքն է՝ մեր արարքները։
- Ֆիդել Կաստրո
 
  Հեղափոխության ամենամեծ նվաճումներից մեկն էլ այն է, որ նույնիսկ մարմնավաճառներն ունեն համալսարանական դիպլոմ։
- Ֆիդել Կաստրո
 

Ցուցադրումներ խմբագրել

Ֆիլմն ԱՄՆ-ում արգելվել է այն պատճառաբանությամբ, թե այն պրոպագանդում է Ֆիդել Կաստրոյի դրական կերպարը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել