Կոճապղպեղով գարեջրային ըմպելիք

Կոճապղպեղով գարեջրային ըմպելիք (անգլ.՝ Ginger Ale), քաղցր, ուժեղ գազավորված զովացուցիչ ըմպելիք՝ կոճապղպեղի բույրով։Կոճապղպեղով գարեջրի մասին առաջին անգամ հիշատակվում է ԱՄՆ-ում։ Այն օգտագործվում է կա՛մ առանձին, կա՛մ որպես ուժեղ ալկոհոլով (օղի,ջին, վիսկի) կոկտեյլի բաղադրիչ։ Կինոնկարահանումների հրապարակում հաճախ այն օգտագործվում է որպես գարեջրի տեսողական փոխարինող՝ դերասաններին սթափ վիճակում պահելու համար։

Կոճապղպեղով գարեջրի(բաց գույնի) գավաթ
Կոճապղպեղով գարեջուր շշալցված

Տեսակներ խմբագրել

Կոճապղպեղով գարեջրային ըմպելիքը լինում է երկու տեսակ՝ «բաց» և «մուգ»։ Մուգ ըմպելիքը ունենում է շագանակագույն երանգ և կոճապղպեղի խիստ ընդգծված բույր։

Պատմություն խմբագրել

Ըմպելիքը հորիվնել է 1870-ական թվականներին ՝ բժիշկ Թոմաս Քանթրելի կողմից (Dr. Thomas Cantrell), ով ամերիկացի դեղագետ էր, վիրաբույժ։

Բաղադրություն խմբագրել

Կոճապղպեղով գարեջրային ըմպելիքի ավանդական բաղադրատոմսը ներառում է կոճապղպեղ, շաքարավազ և գազավորված ջուր։Այս բաղադրատոմսով նախատեսվում է նաև խմորիչ, որն առաջ է բերում խմորում, և համեմունքներ։ Շատ արտադրողներ օգտագործում են մնեղր, տարբեր մրգեր կամ հատապտուղներ, ինչպես նաև թեյի տերևներ։

Բաղադրատոմս խմբագրել

Կոճապղպեղով գարեջրային ըմպելիք պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ 5 բաղադրիչ։ Քանակը ներկայացված է 2 լիտր ըմպելիք ստանալու հաշվարկով։

Բաղադրիչներ՝

  • Կոճապղպեղի արմատ — 2 ճաշի գդալ
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Կիտրոն — 1/2 հատ
  • Խմորիչ — 1/4 թեյի գդալ
  • Ջուր — 2 լիտր

Լավ լվանալ կիտրոնը և կոճապղպեղը։ Վերջինս մաքրել և աղալ (փոշիացնել), կիտրոնը հյութքամել։ 5 լիտրանոց տարայի մեջ խառնել շաքարավազն ու խմորիչը, ավելացնել կոճապղպեղի և կիտրոնի խառնուրդը (նախապես խյուս պատրաստել), ջուր լցնել՝ թողնելով մի քիչ ազատ տարածություն։ Լավ խառնել և փակել հիդրավլիկ կափարիչով։ 2 օր հետո հանել կափարիչը և ըմպելիքը դնել սառնարան ևս 2 օր։

Օգտագործում խմբագրել

Կոճապղպեղով գարեջրային ըմպելիքը բավականին տարածված է եվրոպական երկրների բժշկության մեջ `մրսածության և որոշ վիրուսային հիվանդությունների բուժման համար,կինոարտադրության մեջ հանդես է գալիս որպես կոկտեյլների (հիմնականում վիսկիով) անբաժանելի մաս, ինչպես նաև բավականին հաճախ օգտագործվում է իր մաքուր ձևով։ Առավել հայտնի ապրանքանիշերն են Schweppesը և Evervessը։ Վերջիններս արտադրվում են ՌԴ-ում։ Կոճապղպեղով գարեջրային ըմպելիքը ամեն խանութից չես կարող գտնել իր՝ քիչ հանրահայտ լինելու պատճառով։

Կոճապղպեղով գարեջրի հիմքով կոկտեյլներ խմբագրել

  • «Ձիու պարանոց» (անգլ.՝ Horse's Neck), կոկտեյլ բրենդիի,կոճապղպեղով գարեջրի և «Ангостура» բիթթերի հիմքով։Դասված է Բարմենների միջազգային ասոցիացիայի (ԲՄԱ) պաշտոնական կոկտեյլների թվին, «Ժամանակակից դասականություն» («Современная классика») (անգլ.՝ Contemporary classics)[1] կատեգորիայում։
  • «Մոսկովյան ջորի» (անգլ.՝ Moscow Mule, также упрямец[2]), կոկտեյլ օղու, կոճապղպեղով գարեջրի և լայմի (կիտրոնի) հիմքով։ Այն մատուցվում է պղնձյա գավաթով։Հանրաճանաչություն սկսեց ձեռք բերել 1950-ական թվականներին՝ ԱՄՆ-ում ռուսական օղու բուռն սպառման սկսվելուց հետո[3]։ Դասված է Բարմենների միջազգային ասոցիացիայի (ԲՄԱ) պաշտոնական կոկտեյլների թվին,«Ժամանակակից դասականություն» («Современная классика») (անգլ.՝ Contemporary classics)[4] կատեգորիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сайт Международной ассоциации барменов». коктейли Современная классика (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 1 апреля 2017 года-ին.
  2. «Сайт Барменской ассоциации России». Коктейль Московский мул. barclass.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 9 сентября 2017 года-ին.
  3. «Коктейль Московский Мул (Moscow Mule), рецепт коктейля». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Сайт Международной ассоциации барменов». коктейли Современная классика (անգլերեն). iba-world.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 8 апреля 2017 года-ին.

Տես նաև խմբագրել