Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողակ (այլ կիրառումներ)

Կողակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Ուներ գեղեցիկ դիրք, բերքառատ հողեր և փարթամ մարգագետիններ։

Գյուղ
Կողակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունկողակցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ49500
Կողակ (Աշխարհ)##
Կողակ (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

20-րդ դարի սկզբին գյուղն ուներ 40 տուն հայ բնակիչ։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կար քարաշեն հին եկեղեցի (Ս. Աստվածածին)՝ երեք խորանով[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 195

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 529