Կոկտեյլային սոուս, որը նաև հայտնի է որպես «ծովամթերքի սոուս», սոուսի տեսակ, որը հաճախ մատուցվում է ծովամթերքի կոկտեյլ կոչվող ճաշատեսակի մաս, որպես նախուտեստ[1]։ Սոուսի անվանումը և բաղադրատոմսը հաճախ վերագրվում են բրիտանացի հայտնի խոհարար Ֆանի Կրեդոկին։ 1967 թվականին նրա բաղադրատոմսը լայն տարածում գտավ։

Կոկտեյլային սոուս
Ենթատեսակսոուս
Առաջացման երկիր Իտալիա
 Cocktail sauce Վիքիպահեստում

Ծագում

խմբագրել
 
Ծովախեցգետնի կոկտեյլ, որը մատուցվում է կոկտեյլ սոուսով
 
Ծովախեցգետինը մատուցվում է կոկտեյլ սոուսով

Ծովամթերքի կոկտեյլները ծագել են 19-րդ դարում ԱՄՆ-ում, սովորաբար պատրաստվում են ծովախեցգետնից։ Ծովամթերքը համեմվում է տարբեր համեմունքներով։ Սառը սոուսները 20-րդ դարի խոհարարության անբաժան մասն էին։ Թեև կոկտեյլային սոուսը ամենից շատ կապված է ծովախեցգետնի հետ, այն կարելի է մատուցել նաև ցանկացած ծովային մթերքների հետ։

Տեսակներ

խմբագրել

Հյուսիսային Ամերիկա

խմբագրել

ԱՄՆ-ում և Կանադայում այն սովորաբար մատուցվում է կետչուպով, որը խառնած է ծովաբողկի հետ։ Հաճախ սոուսին ավելացնում են կիտրոնի հյութ[2]։

Այլ տեղեր

խմբագրել

Կոկտեյլային սոուսը տարածված է Միացյալ Թագավորությունում, Իռլանդիաում, Իսլանդիաում, Ֆրանսիաում, Բելգիաում, Իտալիաում, սովորաբար սոուսի մեջ լինում է մայոնեզ, լոլիկ,որից էլ ստանում է իր վարդագույն տեսքն, կարելի է համեմել տարբեր համեմունքներով։ Այն հաճախ անվանում են Մարի (Վարդի սոուս)։ Անվան ծագումը հայտնի չէ, և այն տարբեր կերպ վերագրվում է 1980-ականների սուզվող թիմի խոհարարին, որն աշխատում էր Թուդոր նավի վրա, Մերի Ռոուզի և Ֆանի Կրեդոկի հետ։ Այնուամենայնիվ, տերմինն առաջին անգամ հայտնվեց 1920-ականներին՝ որպես ծովախեցգետնի սոուս, և կոկտեյլ սոուսի անունը օգտագործվում էր առնվազն 1963 թվականից[3] :Անունը կապված է գույնի հետ։ Այն 1960-ական և 1970-ական թվականներից ի վեր Բրիտանիայում լայն տարածում է գտել[4]։

Բելգիայում սոուսին հաճախ ավելացնում են վիսկի։ Այն մատուցվում է շոգեխաշած ծովախեցգետնի ձողիկների և ծովային մթերքների հետ։

Ավստրալիայում այն հաճախ մատուցվում է ձկան հետ։

Ոստրեի բարեր

խմբագրել

Ամերիկյան ոստրեի բարերի մեծ մասում կոկտեյլային սոուսը մատուցվում է ծովախեցգետնի ձողիկների հետ։ Հիմնական բաղադրիչներն են կետչուպը, ծովաբողկը, կծու համեմունքը, կիտրոնի հյութը։ Սովորաբար դրվում է փոքր բաժակ մեջ, ձողիկներներն ափսեի մեջտեղում՝ կոկտեյլի պատառաքաղի և կիտրոնի կտորի հետ միասին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Պրոֆեսիոնալ խոհարարություն, քոլեջի տարբերակ - Ուեյն Գիսլեն - Google Books
  2. PA66 Frank Stitt's Southern Table - Frank Stitt, Christopher Hirsheimer - Google Books
  3. Stevenson, Angus (2010 թ․ օգոստոսի 19). books?id=anecAQAAQBAJ Oxford Dictionary of English (անգլերեն). OUP Oxford. ISBN 9780199571123. {{cite book}}: Check |url= value (օգնություն)
  4. Cloake, Felicity (2014 թ․ օգոստոսի 20). [https:/ /www.theguardian.com/lifeandstyle/wordofmouth/2014/aug/20/how-to-make-perfect-prawn-cocktail-recipe «Ինչպես պատրաստել ծովախեցգետնի կատարյալ կոկտեյլ»] (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն)