Կոիտիրո Տոմիտա (ճապ.՝ 冨田 弘一郎, փետրվարի 16, 1925(1925-02-16), Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա - մայիսի 22, 2006(2006-05-22)), ճապոնացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է CERGA հետազոտական կենտրոնում։ 1947 թվականից 1985 թվականները ակտիվորեն հետազոտել է գիսաստղեր և աստերոիդներ, հայտնաբերել է C/1964 L1 (Տոմիտա-Գերբեր-Հոնդա) գիսաստղը։ 1978 թվականից 1982 թվականները CERGA կենտորնում աշխատելիս հայտնաբերել է 9 աստերոիդ[1]։

Կոիտիրո Տոմիտա
冨田 弘一郎
Ծնվել էփետրվարի 16, 1925(1925-02-16)
Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա
Մահացել էմայիսի 22, 2006(2006-05-22) (81 տարեկան)
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Տոկիոյի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԱոյամա համալսարան

Հրապարակել է աստղագիտության մասին բազմաթիվ գրքեր։

Որպես գիտության մեջ նրա ներդրման ճանաչում, Կոիտիրո Տոմիտայի անունով է կոչվել 2391 համարի աստերոիդը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. IAU. «2391 Տոմիտա աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել