Կոդֆիշ (անգլ.՝ Codfish Island, մաորի՝ Whenua Hou), Ստյուարտ կղզուց արևմուտք գտնվող փոքր կղզի, Նոր Զելանդիայի հարավային մաս։ Վարչականորեն մտնում է Սաուտլենդ շրջանի մեջ։ Կղզին անվանվում է ի պատիվ կապույտ տրեսակի, որը բնակվում է առափնյա ջրերում։ Անվանումը մաորիերեն՝ Ֆենուա-Խոու (մաորի՝ Whenua Hou, որը թարգմանաբար նշանակում է «նոր երկիր»):

Կոդֆիշ
Տեսակկղզի
Երկիր Նոր Զելանդիա
Վարչատարածքային միավորՍաութլենդ
Մակերես14
Պահպանման տարածքWhenua Hou Nature Reserve?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

 
Կղզու տեսարան

Կոդֆիշի մակերեսը կազմում է գրեթե 14 կիլոմետր քառակուսի, բարձր կետը հասնում է 249 մետրի։ Ներկա պահին կղզին համարվում է թռչունների արգելանոց, որն իրենից ներկայացնում է Նոր Զելանդիայի հազվագյուտ կակապո թռչնի ամենամեծ բուծարաններից մեկը[1]։ Բացի այդ Կոդֆիշում բնակվում են նորզելանդական չղջիկներ, նորզելանդական կականեր, դեղնաճակատ թռչող թութակներ, դեղնագլուխ մոխուաներ, իսկ ծովափում բնակվում են պինգվիններ և դեղնաչք պինգվիններ։

Պատմություն խմբագրել

1808-1809-ական թվականների Կոդֆիշ կղզում բնակություն հաստատեցին փոկերի առաջին որսորդները։ 1825-1826-ական թվականներին նրանք այստեղ հիմնեցին առաջին եվրոպական բնակավայրը, որը խառնվեց նորզելանդական մաորիների հետ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Whenua Hou, or Codfish Island» (անգլերեն). Department of Conservation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Ian Smith and Atholl Anderson. Codfish Island/Whenua Hou. Archaeological Project: Preliminary Report» (PDF) (անգլերեն). Otago Archaeological Laboratory, Anthropology Department, University of Otago. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել