Կոբոլ [COBOL, < անգլերեն՝ CO (mmon) B (usiness) O (riented) L (anguage)], ծրագրավորման լեզու՝ տնտեսական, հաշվառման և հատկապես առևտրական խնդիրների լուծման ալգորիթմները նկարագրելու համար։ Ստեղծվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ (1958—1961)։ Նշված տիպի խնդիրների լուծմանն առանձնահատուկ է հաշվարկների փոքր քանակությունը և ներածման ու արտածման ենթակա տվյալների մեծ ծավալը։ Կոբոլում փոխանակման և վերամշակման հիմնական միավորն է տվյալների միանման կառուցվածք ունեցող խմբերի հաջորդականությունը, որը կոչվում է ֆայլ։ Կոբոլը հարմարեցված է ֆայլի խմբերը նույն ալգորիթմով վերամշակելուն։ Կոբոլ լեզվով նկարագրված խնդիրները ծրագրավորող ծրագրերի օգնությամբ թարգմանվում են մեքենայական լեզվով գրված համարժեք ծրագրերի, որոնք իրականացնում են խնդրի լուծումը էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օգնությամբ։

Կոբոլ
Տեսակծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու և օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու
Առաջացել էմայիսի 28, 1959
ՍտեղծողISO, CODASYL և ANSI
Ընդլայնումներ.cbl, .cob և .cpy
Ընթացիկ տարբերակ2019[1]
Ներշնչվել էFLOW-MATIC, COMTRAN և FACT
 COBOL Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 501