Կնքագիտություն, կնիքները ուսումնասիրող պատմական գիտության օժանդակ ճյուղ է։ Որպես գիտության առանձին ճյուղ ձևավորվել է 18-րդ դարում։ Նպատակն է փաստաթղթերի թվագրումը և իսկության հաստատումը վրայի կնիքների օգնությամբ։ 19-րդ դարի վերջին, երբ պեղումների շնորհիվ հայտնաբերվել էին բազմաթիվ կնիքներ (հին եգիպտական, հին պարսկական, հին հնդկական, հին ռուսական և այլն), սկսվեց կնքագիտության զարգացման նոր փուլ, կնքագիտությունը դարձավ կնիքների ժամանակագրական դասակարգման հիման վրա հնագույն պետական ինստիտուտների զարգացումն ուսումնասիրող, պետական ապարատի փոփոխությունները որոշակիորեն արտահայտող գիտության մասնաճյուղ։ Կնքագիտության նյութերը կարևոր սկզբնաղբյուր են կիրառական արվեստի, հերալդիկայի (գերբագիտություն), դրամագիտության, օնոմաստիկայի (անվանագիտություն), հին արխիվների պարունակության պարզաբանման համար։

1291 թ. Շվեյցարական դաշնության հրովարտակը կնիքներով

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 498