Կյուրեղ Երուսաղեմացի (հունարեն՝ Κύριλλος Α΄ Ἱεροσολύμων, մոտ 313[1], Երուսաղեմ - մոտ 386[1], Երուսաղեմ), աստվածաբան, եկեղեցական գործիչ, ընդհանրական եկեղեցու հայր, Հայոց և ընդհանրական եկեղեցիների սուրբ։ Եղել է Երուսաղեմի եպիսկոպոս։ Հետապնդվել է Արիոսականության կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական իր աթոռին։ Մասնակցել է 381 թ. Կոստանդնուպոլսի Ա տիեզերական ժողովին։ Կյուրեղի քարոզներն ու ճառերը միջնադարում թարգմանվել են նաև հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սուրբ Խաչի երևման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում։ Առավել հայտնի է նրա «Կոչումն ընծայութեան» գրվածքը, որը նախատեսված է մկրտության պատրաստվողների կողմից ընթերցվելու համար։

Կյուրեղ Երուսաղեմացի
Դիմանկար
Ծնվել էմոտ 313[1]
ԾննդավայրԵրուսաղեմ
Մահացել էմոտ 386[1]
Մահվան վայրԵրուսաղեմ
Կրոնքրիստոնեություն և կաթոլիկություն[2]
Մասնագիտությունաստվածաբան, կաթոլիկ քահանա, կաթոլիկ սարկավագ և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններGreek Bishop of Jerusalem? և եպիսկոպոս
 Cyril of Jerusalem Վիքիպահեստում

Կյուրեղ Երուսաղեմացու անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ՝ Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրեղ Երուսաղեմացի» հոդվածին։