Կյանքի իրավունք, այն համոզմունքն է, որ յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք և ոչ մի այլ անձ, ներառյալ կառավարությունը, չպետք է զրկի որևէ մեկին ապրելու իրավունքից։ Կյանքի իրավունքի գաղափարը (հայեցակարգը) ծագել է մահապատժի, պատերազմի, հղիության արհեստական ընդհատումների, էվթանազիայի, ոստիկանության դաժանության, արդարացվող մարդասպանության և կենդանիների իրավունքների վերաբերյալ բանավեճերում։ Տարբեր անհատներ կարող են չհամաձայնել, որ թվարկված նման խնդիրները բնորոշ են իրեն տարածաշրջանին։

Կյանքի իրավունքը պետության վրա դնում է պարտավորվածություն անել ամեն ինչ որպեսզի մարդու կյանքը չվտանգվի, իսկ մարդասպանության դեպքում, գործը հետաքննվի էֆֆեկտիվ կերպով։ ՄԱԿԳլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի ընդունած՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածում` յուրաքանչյուր ոք ունի կյանքի ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք։ Իսկ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը կյանքի իրավունքը դիտարկում է որպես յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունք[1]։ Հայաստանի Հանրապետությունում համաձայն ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածի «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»[1]։

Երբեմն «Կյանքի իրավունք» տերմինն օգտագործվում է հղիության արհեստական ընդհատումների մասին քննարկումներում այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են վերջ տալ հղիության արհեստական ընդհատումներին կամ գոնե նվազեցնել դրա իրականացման հաճախականությունը։ Հղիության հետ կապված «կյանքի իրավունք» տերմինը առաջ է բերել Պապ Պիոս XII- ը 1951 թվականի պապական հանրագիտարանում։ 1966 թվականին կաթոլիկ եպիսկոպոսների ազգային համաժողովը (NCCB) դիմեց Թոհմաս Ջեյմս Մաքհյույին՝ դիտարկելու Միացյալ Նահանգների հղիության արհեստական ընդհատումների ոլորտում բարեփոխումների միտումները:Կյանքի իրավունքի ազգային հանձնաժողովը (NRLC]) հիմնադրվել է 1967 թվականին՝ որպես Կյանքի Լիգա ՝ իր պետական քարոզարշավները համակարգելու համար ՝ կաթոլիկ եպիսկոպոսների ազգային հանձնաժողովի ներքո։ Կոչ անելու ավելի լայնածավալ, ոչ կրոնական շարժմանը՝ Մինեսոտայի գլխավոր առաջնորդները առաջարկեցին կառուցողական մոդել, որը միտված էր ազատելու Կյանքի իրավունքի ազգային հանձնաժողովը (NRLC) Կաթոլիկ եպիսկոպոսների ազգային կոնֆերանսի ուղղակի վերահսկողությունից։ 1973 թվականի սկզբին Կյանքի Իրավունքի Ազգային Լիգայի (NRLC) տնօրեն Թոհմաս Ձեյմս Մաքհյուն և նրա գործադիր քարտուղար Մայքլ Թեյլորը առաջարկեցին ծրագիր (նախագիծ), որը ավելի կաջակցեր Հռոմի ՝ կաթոլիկ եկեղեցուց նրանց անկախության շարժմանը[2]։

Պատմություն խմբագրել

Մարդու կյանքի իրավունքի ծագման պահը ուղղակիորեն ամրագրված չէ ՀՀ օրենսդրության մեջ, սակայն ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ «Յուրաքանչյուր ոք» տերմինը կարելի է մեկնաբանել լայն առումով` դրա տակ հասկանալով նաև դեռևս չծնված երեխային։ Այսպիսով, ՀՀ օրենսդրության ձևակերպումից կարելի է ասել, որ կյանքի իրավունքը սկսվում է մինչև երեխայի ծնվելը։ Բայց օրենսդրական երաշխիքներ, առավել ևս, քրեաիրավական պաշտպանություն դրա համար նախատեսված չէ[3]։ Ի տարբերություն ՀՀ Սահմանադրության ՌԴ Սահմանադրությունը կյանքի իրավունքի ծագման պահը շատ ավելի է նեղացնում։ Մասնավորապես, ՌԴ Սահմանադրության համաձայն մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները անօտարելի են և յուրաքանչյուրին պատկանում են ծնվելու պահից։ Կյանքի իրավունքի ծագման պահի հետ կապված բոլորովին այլ մոտեցումներ են դրսևորում Սլովակիայի և Չեխիայի Սահմանադրությունները։ Մասնավորապես, վերջիններիս համապատասխանաբար 15-րդ և 6-րդ հոդվածների համաձայն` «Յուրաքանչյուրն ունի կյանքի իրավունք։ Մարդկային կյանքը արժանի է պաշտպանության դեռևս ծնվելուց առաջ»։ Անդորայի Սահմանադրությունը հռչակում է կյանքի իրավունքը և ամբողջությամբ պաշտպանում է այն տարբեր փուլերում։ Դեռևս չծնված երեխայի կյանքի իրավունքի բաղկացուցիչ մաս դիտարկվում է նաև հղիության արհեստական ընդհատման իրավունքը։ Այս հարցի շուրջ նույնպես պետությունների մոտեցումները տարբեր են։ Մասնավորապես, Իռլանդիայի Սահմանադրությունը հռչակում է, որ պետությունը ճանաչում է դեռևս չծնված երեխայի կյանքի իրավունքը. հղիության արհեստական ընդհատումը արգելվում է։ Հղիության արհեստական ընդհատման արգելք պարունակում են նաև Մադագասկարի, Զամբիայի, Լեհաստանի և Մալթայի սահմանադրությունները։ Համաշխարհային իրավաբանական գրականության մեջ տարածված է այն կարծիքը, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները նրան են պատկանում ծնվելու պահից։ Այս մոտեցումը բազմաթիվ պետություններում, այդ թվում և Հայաստանում, որպես այդպիսին, հանդիսանում է հղիություն արհեստական ընդհատման օրինականացման իրավական հիմք։ Համաձայն նման մոտեցման կյանքի իրավունքը, որպես մարդու հիմնարար բնական իրավունք ծագում է ոչ թե բեղմնավորման, այլ ծննդյան պահից սկսած, ինչը միանգամայն համապատասխանում է ժամանակակից իրավական համակարգերի տառին և ոգուն, որոնք հիմնված են «բնական իրավունքի» տեսության վրա։ Միաժամանակ որքան էլ, որ պարադոքսալ է, նման մոտեցումը ոչ ամբողջությամբ է համապատասխանում միջազգային իրավունքի մի շարք նորմերի։

Միավորված ազգերի կազմակերպություն խմբագրել

1948 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում ՄԱԿԳլխավոր ասամբլեայի կողմից՝ 48 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:Հռչակագրի 3-րդ հոդվածում մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք[4]

Եվրոպայի խորհուրդ խմբագրել

Հայաստանը, լինելով Եպրոպայի խորհրդի անդամ, 1998 թվականի նոյեմբերի 1-ին միացել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին փոփոխված 11-րդ արձանագրությանը։ Կոնվենցիան ստորագրած կառավարությունները հաշվի են առել, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումն է։ Կոնվենցիայի Հոդված 1-ով՝ Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը, սահմանվել է, որ կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում։ Դրանք են՝ կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելումը, ստրկության և հարկադիր աշխատանքիարգելումը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, պատիժ` բացառապես օրենքի հիման վրա, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորման ազատությունը, ամուսնության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խտրականության արգելումը, արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղումը, օտարերկրացիների քաղաքական գործունեության սահմանափակումը, իրավունքների չարաշահման արգելումը, իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները։

2019 թվականի հոկտեմբերի 9-ին Ստրասբուրգում ընդունվեց Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցչի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի համատեղ հռչակագիրը Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբh։

ԵՄ-ն և ԵԽ-ն քաջալերել են բոլոր երկրներին միանալ Խոշտանգումներից ազատ առևտրի միջազգային դաշինքին, որում այժմ ներգրավված 62 պետությունները հանձն են առել դադարեցնել խոշտանգումների և մահապատժի իրականացման համար օգտագործվող միջոցների վաճառքը[5]։

ԵԱՀԿ խմբագրել

ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների առնչությամբ պարտադիր քաղաքական ուժ ունեն այդ պետությունների համար, ինչպես նաև այն նոր պետությունների համար, որոնք ընդունում են ԵԱՀԿ կանոնները կազմակերպության մասնակից պետություն դառնալիս։ ԵԱՀԿ պարտավորությունների շրջանակներում ևս պետությունները պետք է պաշտպանեն քաղաքացիների Կյանքի իրավունքը[6]։ հասանելի է 20.07.2020թ.1989թ-ին Վիեննայում թեմատիկ քննարկման ժամանակ ամրագրվել է, որ այն մասնակից պետություններում, որտեղ մահապատիժը չի վերացվել, մահվան դատավճիռ կարող է արձակվել միայն ամենածանր հանցագործությունների համար՝ հանցագործության կատարման պահին գործող օրենսդրության համաձայն և չխախտելով ստանձնած միջազգային պարտավորությունները[7]։

Մարդու իրավունքների պաշտպան խմբագրել

ՀՀ Կառավարության կողմից 2019 թվականի դեկտեմբերի 26-ին թիվ 1978-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերն առավելապես թիրախավորում են հատկապես պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց (զինծառայողներ, ազատությունից զրկված անձինք, փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող այլ անձինք, ընտանեկան բռնությունից տուժող անձինք, առավելապես՝ կանայք) կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրները։ Նշված խնդիրները բարձրաձայնվել են թե՛ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, թե՛ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԽ, Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ԱՄՆ Պետքարտուղարություն և այլն) և թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից[8]։

Էթիկա և կյանքի իրավունք խմբագրել

Բարոյագետներից ոմանք պնդում են, որ «կյանքի իրավունքը», որտեղ այն գոյություն ունի, կախված է այլ պայմաններից, քան մարդկային տեսակներից։ Փիլիսոփա Պիտեր Սինգերը այս փաստարկի նշանավոր կողմնակիցն է։ Սինգերի համար կյանքի իրավունքը հիմնված է մարդու ապագան պլանավորելու և կանխատեսելու ունակության վրա։ Այս գաղափարը հարում է ոչ մարդկանման արարածներին, ինչպես օրինակ, այլ կապկանման կենդանիներին, բայց քանի որ չծնված երեխաները, նորածինները և ծանր հաշմանդամություն ունեցող մարդիկ դուրս են մնում այս գաղափարից, նա պնդում է, որ հղիության արհեստակապ ընդհատումը, ցավազուրկ մանկասպանությունը և էվթանազիան կարող են «արդարացվել» (բայց պարտադիր չեն) որոշակի, հատուկ հանգամանքներում։

Տես նաև խմբագրել

  1. ՀՀ սահմանադրություն
  2. Մարդու Իրավունքների Պաշտպան
  3. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը Արխիվացված 2020-12-01 Wayback Machine

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Home». www.christianlifeandliberty.net. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  3. «Сборник статей международной научной конференции, посвященной 500-летию армянского книгопечатания и 65-летию основания СНО ЕГУ (էջ 99) հասանելի է՝ 20.07.2020թ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր վերցված է՝20.07.2020» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցչի և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի համատեղ հռչակագիրը Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբ». Եվրոպայի խորհրդի գրասենյակ Երևանում. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  6. «ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ». www.mfa.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  7. Ձեռնարկ զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին (էջ 28) վերցված է՝ 20.07.2020թ
  8. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.