«Կյանքի աստղ» (անգլ.՝ Star of Life), շտապ բժշկության ծառայության խորհրդանիշը, որը համատեղ վերահսկվում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի և ԱՄՆ առողջապահության, կրթության և մարդկային ծառայությունների նախարարության կողմից։ Պատկերանշանն ու դրա տարբերակներն օգտագործվում են նաև այլ շտապ բժշկական ծառայությունների (մասնավորապես՝ որոնողափրկարարական ծառայությունների և շտապ բժշկական տեխնիկաների ազգային ռեգիստրի) կողմից։

«Կյանքի աստղ»
«Կյանքի աստղը» լեհական շտապօգնության ծառայության խորհրդանշանի վրա

Պատկերանշանում ներկայացված է կապույտ վեցաթև աստղ` սպիտակ եզրերով, կենտրոնում հին հունական դիցաբանության մեջ բժշկության աստծո՝ Ասկլեպիուսի սպիտակ գավազանն է։

Պատմություն խմբագրել

«Կյանքի աստղը» ի սկզբանե ստեղծվել է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի (AMA) կողմից 1963 թվականին՝ որպես բժշկական նույնականացման համընդհանուր խորհրդանիշ[1]։

Սկզբնապես Միացյալ Նահանգներում շտապ օգնության շատ մեքենաներ օգտագործում էին վառ նարնջագույն խաչ՝ քառակուսի սպիտակ ռեֆլեկտիվ ֆոնի վրա։ Այս լոգոն օգտագործվել է մինչ ԱՄՆ-ում շտապ բժշկական անձնակազմի ազգային ստանդարտների մշակումը։

«Կյանքի աստղ» խորհրդանիշը ստեղծվել և արտոնագրվել է ԱՄՆ-ում 1967 թվականին։ Այն մշակվել է Ազգային մայրուղիների երթևեկության անվտանգության վարչության (NHTSA) շտապ բժշկական բաժանմունքի ղեկավար Լեո Շվարցի (անգլ.՝ Leo R. Schwartz) կողմից։ Ամերիկյան Կարմիր խաչը արգելել է օգտագործել նախկինում օգտագործված NHTSA նարնջագույն խաչը սպիտակ ֆոնի վրա՝ համարելով այն Կարմիր խաչի խորհրդանշանի իմիտացիա։

Այսօր այս խորհրդանիշը կարելի է գտնել շատ երկրների շտապօգնության մեքենաներում։

Սիմվոլիզմ խմբագրել

Աստղի վեց ճառագայթները խորհրդանշում են վեց հիմնական խնդիրները, որոնք փրկարարները լուծում են արտակարգ իրավիճակների շղթայում[2].

  1. հայտնաբերում,
  2. ծանուցում,
  3. պատասխան ռեակցիա,
  4. տեղում օգնություն,
  5. օգնություն փոխադրման ընթացքում,
  6. տեղափոխում մասնագիտացված օգնության կենտրոն։

«Կյանքի աստղը» տարբեր երկրներից ժամանած շտապ օգնության մեքենաներում խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Universal Medical Identification Symbol. Am J Dis Child. 1964;107(5):439. doi:10.1001/archpedi.1964.02080060441001
  2. «Star of Life». Վերցված է 2007 թ․ հունիսի 29-ին.