Կծոխուր Թունբերգի
Գիտական դասակարգում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
B. thunbergii DC
|
Կծոխուր Թունբերգի (լատին․՝ Berberidaceae thunbergii DC), կծոխուրազգիներ ընտանիքի, կծոխուր ցեղի բույս։
Նկարագրություն խմբագրել
Տերևաթափ թուփ է՝ մինչև 2,5 մ բարձրությամբ, աղեղնաձև թեքված անկյունավոր ճյուղերով։ Ընձյուղները վառ կարմիր են կամ կարմրանարնջագույն, ավելի ուշ ստանում են գորշ կամ գորշադարչնագույն գունավորում։ Բողբոջները ձվաձև են, սրածայր, 0,5 սմ երկարությամբ, կարմրավուն։ Տերևները ռոմբա-օվալաձև են, կլորավուն կամ թիականման, գագաթը կլորավուն կամ թեթևակի սրավուն, սեպաձև հիմքով, տերևակոթունի հետ միասին 2 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ, վերևից վառ կանաչավուն, ներքևից կապտավուն։ Աշնանը տերևները ստանում են վառ կարմրավուն գունավորում։ Փշերը հասարակ են, բարակ, մինչև 1 սմ երկարությամբ։ Ծաղիկները 2-5 հատ են, հավաքված փնջերում, կարճ ողկույզներում, կամ էլ միայնակ են, դեղին, արտաքինից կարմրավուն, մինչև 1 սմ երկարությամբ։ Հատապտուղները կորալակարմիր են, փայլուն, էլիպսաձև, մինչև 1 սմ երկարությամբ։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Ճապոնիայիում, Չինաստանում։ Հայաստան է ներմուծվել նախապատերազմյան տարիներին։ Առավելապես տարածված է ցածրաաճ այլատեսակը (f. minor Rehd.), որի բարձրությունը 0,5 մ-ից չի անցնում։
Կիրառություն խմբագրել
Պիտանի է քարապարտեզների և ալպինարիաների ձևավորման համար։ Հրաշալի է աճում Հայկական բոլոր դենդրոլոգիական շրջաններում։ Ամենուրեք ձմեռադիմացկուն է, երաշտադիմացկուն, շոգադիմացկուն, պահանջկոտ չէ հողի հզորության ու բերրիության նկատմամբ։ Էկոլոգիական խումբը XIII: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 132։