Կծոխուրազգիներ
Կծոխուր սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Berberidaceae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Կծոխուրազգիներ (լատին․՝ Berberidaceae), բույսերի հրանունկածաղկավորների կարգի ընտանիք։ Փոքր ծառեր կամ թփեր են, որոնց բարձրությունը հասնում է մինչև 5-6 մետր։ Տերևաթափ են կամ մշտադալար։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները հասարակ են կամ բարդ, տերևակիցը փշավոր է կամ ընդհանրապես վերածվել է փշերի։ Ծաղիկները ծոցային կամ գագաթնային ողկույզներ են, կամ հուրաններ։ Հանդիպում են նաև միայնակ ծաղիկներ։ Երկսեռ են, բաժակաթերթիկները սովորաբար վեց հատ են, դասավորված երկու շրջանով, պսակաթերթիկները ևս վեցն են՝ բաժակաթերթիկների նկատմամբ դասավորված հակադիր։ Փոշեպարկը բացվում է ներքևից վերև՝ երկու փեղկով։ Վարսանդը մեկն է՝ բարձրադիր սերմնարանով, կազմված մեկ պտղաթերթիկից և 2-4 սերմնաբողբոջներից։ Հատապտուղները խմբված են ողկույզներում կամ հուրաններում երբեմն՝ մեկական։ Սերմն ունի էնդոսպերմ և ուղիղ սաղմ։

Ընտանիքը ընդգրկում է տասը ցեղ՝ 200 տեսակով, որոնք տարածված են Հյուսիսային կիսագնդում« ծայր հյուսիսից մինչև արևադարձային շրջանը։ Հայաստանում վայրի վիճակում հանդիպում են կծոխուր, իսկ մշակության մեջ՝ մահոնիա և նանդինա ցեղերի ներկայացուցիչները[1]։

Հղումներ խմբագրել

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985