Կլումբերի գաղտնիքը- Բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլի վեպը, որը առաջին անգամ հրապարակվել է 1889 թ.-ին։

Կլումբերի գաղտնիքը
անգլ.՝ The Mystery of Cloomber
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1888
ՀաջորդԳերդլսթոն ընկերություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1889

Սյուժե խմբագրել

Պատմությունը գրված է շոտլանդացի Ջոն Ֆոզերգիլ Ուեստի անունից, ով իր հոր և քրոջ հետ տեղափոխվել է Էդինբուրգից Շոտլանդիայի հարավում գտնվող Ուիգտաունշիր կոմսություն։ Նրանց տանից ոչ հեռու գտնվում է Կլումբեր-Հոլլի հնագույն կալվածքը, որը դատարկ է եղել երկար տարիներ։ Մի անգամ Կլումբեր-Հոլլում հայտնվում են նոր վարձակալներ` Հնդկաստանում պատերազմած գեներալ Խեզերստոնի ընտանիքը։ Ջոն Ուեստը հոգ է տանում գեներալի աղջկան և հայտնաբերում է, որ գեներալը վարում է չափազանց մեկուսի կյանք, ցանկապատում է կալվածքը բարձր պարսպով:Լուրեր են տարածվում , թե նա զգուշանում է Արևելքից եկած ինչ որ եկվորներից։ Ամեն տարի գեներալի վախը հասնում է իր գագաթնակետին հոկտեմբերի 5-ին, որից հետո նա հանդարտվում է որոշ ժամանակով։ Որոշ ժամանակ անց, Շոտլանդիայի ծովափի ոչ հեռու գտնվող ծովախորշում մի նավ խորտակվում է, և ողջ մնացածների շարքում գտնվում են 3 բուդդիստ քուրմ, ովքեր բարձրացել եին նավեզր Կարաչայում։

Երբ Ջոն Ուեստը տեղեկացնում է գեներալ Խեզերստոնին քուրմերի մասին, նա համակերպվում է իր ճակատագրին և հրաժարվում է Ուեստի ցանկացած օգնությունից։ Մի անգամ, գիշերը, այդ 3 քուրմերը կանչում են գեներալ Խեզերստոնին և Կլումբեր-Հոլլից կապրալ Ռուֆուս Սմիթին (ով պատերազմել է Հնդկաստանում գեներալի հետ միասին և, ըստ երևույթին, գտնվել է նույն վտանգի մեջ ) ։ Էքստասենսոր հատկություններով օժտված քուրմերը հաստատում են գեներալի և կապրալի գիտակցության նկատմամբ լիարժեք հսկողություն և ստիպում են նրանց խեղդվել տեղական Կրիի ճահիճում։ Գեներալ Խեզերստոնը թողնում է նամակ, որը հանձնարարում է փոխանցել Ուեստին` իր մահի կամ անհետացման դեպքում։ Ուեստը կարդում էգեներալի նամակը, նա հասկանում է Կլումբերի գաղտնիքը։ Գեներալը իր օրագրում նկարագրում է , որ 40 տարի առաջ, Աֆղանստանի առաջին պատերազմի ժամանակ, նրանք Ռուֆուսի հետ, կռվել են աֆրիդիոսների ցեղերի հետ Գինդուկուշի լեռնանցքում։ Երբ նրանց ջոկատը փակուղու մեջ է մտցնում պարտված աֆրիդոսներին, որպեսզի վերացնի նրանց, քարանձավից դուրս է գալիս մի ծերունի և փորձում է խանգարել Խեզերստոնին և Ռուֆուսին։ Վերջիններս սպանում են այդ ծերունուն և անցնում են կոտորածի։ Նրանց կողմից սպանված ծերունին (Հուլաբ-շախ) եղել է բուդդիստ քահանա` բուդդիզմի բարձրագույն հոգևոր պետերից մեկը և նրա աշակերտները երդվել էին իրենց ուսուցչի մահվան համար վրեժ լուծել:ԽԵզերստոնին թողել էին 40 տարի` մինչ նրա հաշվեհարդար տեսնելը ։

Արտաքին հղումներ խմբագրել