Կլորաքիթ լողակտցար (լատին․՝ Phalaropus lobatus), լողակտցարների ընտանիքի թռչուն։ Չվող է, հազվագյուտ։

Կլորաքիթ լողակտցար
Կլորաքիթ լողակտցար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Լողակտցարներ
Տեսակ Կլորաքիթ լողակտցար
Լատիներեն անվանում
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Բնադրման վայրեր (կարմիր)
Ձմեռերու վայրեր (կապույտ)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 18-19 սմ է, թևերի բացվածքը՝ 32-41 սմ, կենդանի զանգվածը՝ 27-30 գ։ Կտուցը փոքր է, սև, ասեղանման։ Հասունի գլուխը, կուրծքը, մարմինը վերևից մոխրագույն են, կզակը, կոկորդը՝ սպիտակ՝ դարչնագույն-նարնջագույն օձիքով, ուսափետուրները՝ դեղնավուն երիզներով։ Էգի գունավորումն ավելի բաց ու ցայտուն նախշերով է։ Թռչելիս տեսանելի են թևի սպիտակ լայն շերտը, մեջքի բաց գույնի շերտերը։ Երիտասարդի մեջքը սև ու դեղին շերտերով է, ներքևից՝ սպիտակ։ Աչքի բիծը լայն է, սևավուն։

Կենսակերպ խմբագրել

Լողալիս ջրի մակերեսից կերը հավաքում է արագ, հաճախ՝ ափին մոտ։ Անհանգիստ թռչուն է, հաճախ տեղափոխվում է տեղից տեղ, թռչում կարճ տարածություններ։ Բնակվում է փոքր ջրափոսերում, լճակներում, լճերում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով։ Կարիք ունի թվաքանակի, տարածման շրջանների ուսումնասիրության։ Վարքագծով և փետրագունավորմամբ որոշակի գեղագիտ. արժեք է ներկայացնում։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլորաքիթ լողակտցար» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլորաքիթ լողակտցար» հոդվածին։