Կլոոգա դաստակերտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կլոոգա դաստակերտ (էստ․՝ Klooga mõis, գերմ.՝ Lodensee), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կեիլա շրջանում։
Պատմություն խմբագրել
Կոոգա դաստակերտն առաջին անգամ հիշատակվում է 1504 թ.։ Այդ ժամանակ դաստակերտը հավանաբար արդեն քարե շինություն էր։
Դաստակերտի կենտրոնական շենքը գտնվում է Կլոոգա լճի արևելյան ափին։ Դաստակերտն էստոներեն կոչվում է Լոդիյառվե (բառացի՝ Լոդեի լիճ), որ պատճենում է գերմաներենից։
XVI դարում դաստակերտը պատկանել է Նիեռոդե (գերմ.՝ Nieroth) ընտանիքին, XVII դարի սկզբին՝ «Lohn», «Heydemann», «Wartmann» ընտանիքներին։
1665 թ. դաստակերտը գնել է Հանս Կլյուգենը (գերմ.՝ Hans Klugen), ում անունով էլ դաստակերտը հայտնի է Էստոնիայում։ Դաստակերտը բավական երկար ժամանակ պատկանել է ֆոն Կլյուգենների ընտանիքին։ Իսկ մինչ 1919 թ. նրա սեփականատերն էր Ակսել ֆոն Կռուզենշտեռնը (Axel von Krusenstern)։
Ճարտարապետությունը խմբագրել
Կլոոգա դաստակերտի հիմնական շինությւոնը կառուցված է վաղ կլասիցիզմի ոճով։ Շինությունը կառուցվել է 1794 թ.։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ վերակառուցվել է ավելի վաղ կառուցված շինությունը։
XIX դարի վերջին գլխավոր մասնաշենքի կողքին արդեն կառուցված էին օժանդակ բազմաթիվ շինություններ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դաստակերտը գտնվել է խորհրդային բանակի տիրապետության տակ։ Նրանց հեռանալուց հետո՝ 1992 թ., քանդվել է տանիքը, և դաստակերտը վերածվել է ավերակների։ Ավերվել են նաև մի շարք օժանդակ շինություններ։
Ներկայումս Կլոոգա դաստակերտը մասնավոր սեփականություն է։ Այնտեղ անցկացվում են վերակառուցողական աշխատանքներ, կառուցվել է նոր տանիք։
Արտաքին հղումներ խմբագրել
- Klooga mõis(էստոներեն)